![](img/news/80/82/47/default.jpg)
Ալեքսեյ Նավալնիի մահվանից անմիջապես հետո կանխավարկած հայտնվեց, որ ընդդիմադրին կարող էին փոխանակել։ Bild-ի տվյալներով, այդպիսի բանակցություններ իսկապես ընթացել են։
Այդ բանակցություններին մասնակցել են Մոսկվան, Վաշինգտոնը և Բեռլինը։ Վլադիմիր Պուտինը ցանկանում էր ստանալ Գերմանիայի բանտում գտնվող ռուս գործակալ Վադիմ Կրասիկովին։ Քննարկվում էր, որ փոխարենը Պուտինը կարձակի Նավալնիին։
«Ալեքսեյ Նավալնին պետք է հայտնվեր ազատության մեջ», -գրում է գերմանական լրատվամիջոցը: