News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չեխիայի արդարադատության նախարար Պավել Բլաժեկը հրաման է ստորագրել հանրապետությունում կալանավորված քրեական հեղինակություն, Վրաստանի քաղաքացի Փոլադ Օմարովին ԱՄՆ արտահանձնելու մասին։ Այս մասին հայտնում է Novinky.cz պորտալը։

Օմարովի տեղափոխությունն ամերիկյան կողմին պետք է տեղի ունենա մոտ օրերս։ Նախարարն ուներ ընտրելու հնարավորություն, թե որ երկիր հանձնի կալանավորին. ԱՄՆ-ից բացի արտահանձնման համար դիմել էին նաև Վրաստանը և Ղազախստանը։ Միացյալ Նահանգներում երկու տարբեր դատարաններ էին նրա ձերբակալության օրդերը տվել. 2022 թվականի դեկտեմբերի 8-ին Նյու Յորքի Արևելյան շրջանի շրջանային դատարանը, իսկ հետո 2023 թվականի հունվարի 30-ին Նյու Յորքի հարավային շրջանի շրջանային դատարանը։ Նա մեղադրվում է փողերի լվացման, շորթման և ռեկետ կատարելու, սպառնալիքների և հրազեն պահելու մեջ։

Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող, իրավապաշտպան Մասիհ Ալինեժադի սպանությունը նախապատրաստելու մեջ։ Քրեական հեղինակությանը ցմահ ազատազրկում է սպառնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ