News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն Արդարադատության միջազգային դատարանին կոչ է անում պատշաճ իրավական գնահատական տալ Իսրայելի կողմից պաղեստինյան հողերի օկուպացմանը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ կապված Պաղեստինի օկուպացված տարածքում Իսրայելի քաղաքականության իրավական հետեւանքների վերաբերյալ դատական լսումների հետ։

«Նշվում է, որ շարունակվող օկուպացիայի ամենատեսանելի դրսևորումներից են իսրայելական գործողություններն օկուպացված տարածքներում։ Իսրայելի կողմից Հորդանան գետի Արևմտյան ափում նոր բնակավայրերի կառուցումը շարունակվում է ռեկորդային տեմպերով, չնայած Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից նման գործողությունների անօրինականության համատեղ ճանաչմանը։ Ռուսական կողմը կոչ է անում դատարանին՝ պատշաճ իրավական գնահատական տալ այս ողբերգական իրավիճակին»,- ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանը ելնում է այն փաստից, որ օկուպացիայի, պաղեստինցիների իրավունքների ոտնահարման և պաղեստինյան ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհն անցնում է պաղեստինա-իսրայելական կարգավորման համար ընդհանուր ճանաչված միջազգային իրավական դաշտի կիրառմամբ: Արդարադատության միջազգային դատարանը, որպես ՄԱԿ-ի գլխավոր մարմիններից մեկը, պետք է նպաստի կազմակերպության ջանքերին՝ դադարեցնելու բռնությունը և վերականգնելու քաղաքական հորիզոնները խաղաղ գործընթացում։

«Հենց բանակցությունների միջոցով, ինչպես պահանջում է միջազգային իրավունքը, պետք է ապահովվի անկախ Պաղեստին պետության ստեղծումը, որը Իսրայելի հետ կարող է գոյակցել խաղաղ և անվտանգ, ինչպես նաև Իսրայելի կողմից արաբական հողերի օկուպացիայի դադարեցումը», - հայտարարել է ԱԳՆ-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցանկացած իսլամական երկիր Բաքվին աջակցելիս պետք է նկատի ունենա, որ օժանդակում է Գազայի կոտորածին. Իրանագետ
Սա է այն ճշմարտությունը, որը պետք է իմանա իսլամական և արաբական աշխարհը պարբերաբար իսլամի և իսլամական...
«Հըզբոլլահ»-ը հայտարարել է իսրայելական հարվածի հետևանքով իր հրամանատարներից մեկի մահվան մասին
«Հըզբոլլահ»-ի նշված անդամը ղեկավարել է խմբավորման ցամաքային զորքերը Ջուայա շրջանում...
Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հազիվ թե մինչեւ տարեվերջ կարգավորեն հակամարտությունը. Politico
Բայդենի վարչակազմը կասկածում է, որ Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը կկարգավորեն հակամարտությունը մինչեւ տարեվերջ...
Իսրայելական բանակը ոչնչացրել է Ռաֆահի ենթակառուցվածքի ավելի քան 70%-ը. Լրատվամիջոց
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Ռաֆահ քաղաքի ավելի քան 70%-ը և նրա ենթակառուցվածքները ավերվել են ուժեղ...
Իսրայելը կարող է «Հեզբոլլահ»-ի հետ լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվել. NYT
Իսրայելը լիբանանյան կուսակցության հետ «ռիսկային խաղ է խաղում»...
Բայդենի վարչակազմը հիասթափված է Գազայում լողացող նավամատույցի նախագծից. NYT
Նավամատույցի շահագործման նույնիսկ համեստ նպատակները, հավանաբար, չեն իրականացվի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ