News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տարիներ շարունակ Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մանկապարտեզը ձմռանը հարկադրված աշխատել է պարապուրդի ռեժիմով: Հարյուր տարի առաջ կառուցված՝ ֆունկցիոնալ այլ նշանակության շենքը բարձր առաստաղ ունի․ ներսում բավարար ջերմություն ապահովելու համար շատ էներգիա սպառելու անհրաժեշտություն է լինում: Չնայած մարզի համեմատաբար մեղմ կլիմային՝ գազով աշխատող կաթսաները զգալի ծախսեր են պահանջում: Էլեկտրական սալիկներից ու վառարաններից օգտվելն էլ ապահով չէ փոքրիկների համար: Այդ ամենը, սակայն, արդեն անցյալում է:

Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով  այս տարվանից մանկապարտեզում գործում է արևային ֆոտովոլտային կայան՝ զրոյացնելով էներգիայի ծախսերը: Կայանը գործում է 22,5 կվտ/ժամ դրվածքային հզորությամբ և ունի 21 կվտ/ ժամ հզորությամբ աշխատող էլեկտրական 2 կաթսա: Արտադրած էներգիան թույլ է տալիս ապահովել  մանկապարտեզի բնականոն  աշխատանքը և անգամ նոր խումբ բացելու հնարավորություն ստեղծում::

«Արևի երկրում արևից չօգտվելը մեծ բացթողում կլինի: Հատկապես հիմա, երբ մարդկանց կյանքը հեշտացնելու և դրանով հանդերձ՝ ռեսուրսները խնայելու միտում կա աշխարհում, պետք է օգտվել տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից: Մեզ համար դա ռազմավարական ուղղություններից է, ինչը դրսևորվում է թե´ ծրագրերի, թե´ մեր հիմնական գործունեության մեջ։ Մենք արևային ֆոտովոլտային կայանները դիտարկում ենք որպես բջջային ցանցի արդիականացման բաղադրիչ: Սա պատասխանատու մոտեցման և երկարաժամկետ ներդրման մոդել է, որից շահում են և մարդիկ, և բնությունը, և տնտեսությունը»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Համատեղ ջանքերով մենք ոչ միայն փոփոխություն ենք բերում համայնքների էներգետիկ ենթակառուցվածքներում, այլև խրախուսում ենք կայուն կենսակերպն ու բնահեն մտածելակերպը։ Նման ծրագրերը չափազանց կարևոր են Հայաստանում ավելի կայուն ու ամուր համայնքներ կերտելու ճանապարհին»,-ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Մանկապարտեզի տնօրեն Վիկտորյա Ավագյանը բարձր է գնահատում Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործընկերությամբ իրականացված ծրագիրը: Ուրախ է, որ արևային կայանի շնորհիվ մանկապարտեզի ծրագրերը կախված չեն լինի եղանակային պայմաններից:

Հայաստանի մարզերում իրականացվող բնապահպանական այսօրինակ ծրագրերով Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը նվազեցնում են գյուղական համայնքների ծախսերն ու ակտիվացնում են բնակիչների կյանքը։

IMG-20240222-WA0011.jpg (69 KB)

IMG-20240222-WA0018.jpg (25 KB)

IMG-20240222-WA0021.jpg (33 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը
17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ...
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Ամենաշատ