News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 15
Տեսնել լրահոսը

Բելառուսում բացվել են պատգամավորների ընտրությունների ընտրատեղամասերը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

Քվեարկության միասնական օրը կընտրվեն ութերորդ գումարման Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի 110 և քսանիններորդ գումարման պատգամավորների տեղական խորհուրդների 12514 պատգամավոր։

Ձևավորվել է 5411 ընտրական տեղամաս, այդ թվում՝ 11-ը՝ զորամասերում, 215-ը՝ ընտրողների ժամանակավոր կացության վայրերում (հիվանդանոցներում, առողջարաններում, հանգստյան տներում և ժամանակավոր կացության այլ վայրերում)։

Ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև տեղական ժամանակով ժամը 20:00-ն։ Վերջին առկա տվյալներով՝ ընտրացուցակներում ընդգրկված է 6 մլն 911 հազար 742 մարդ։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ