ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 24-ին Թուրքմենստանի մայրաքաղաքում։ Այս մասին տեղեկացրել է Համագործակցության գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։
«ԱՊՀ մասնակից երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի անդամները [փետրվարի 27-ին Մինսկի նիստում] կքննարկեն Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի արտահերթ նիստի օրակարգի նախագիծը, նիստը տեղի է ունենալու մայիսի 24-ին Աշգաբադում»,- նշված է հաղորդագրությունում։
Մշտական ներկայացուցիչները կքննարկեն նաեւ նախաձեռնությունների իրականացման ճանապարհային քարտեզի կատարումը, որոնք ներկայացրել են պատվիրակությունների ղեկավարները պետությունների ղեկավարների խորհրդի, կառավարությունների ղեկավարների խորհրդի, արտգործնախարարների խորհրդի եւ ԱՊՀ Տնտեսական խորհրդի նիստում, ԱՊՀ միջազգային դիրքորոշման համատեքստում։
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել 2023թ. հոկտեմբերին Բիշքեկում։ Այն ժամանակ նիստին մասնակցել էին Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի կառավարությունների ղեկավարները, Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքմենստանի փոխվարչապետերը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության ու Համագործակցության գործադիր կոմիտեի կառույցների ներկայացուցիչները։