News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանւոմ: ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված և այն պայթելու է, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհանիսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը և ՀՀ նգն ոսիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը: 

Ժամանել են նաև հրշեջ-փրկարարական և սակրավորական ջոկատներ:

Մի ամբողջ բարձրահարկ շենքերի տարածքները սահմանազատվել են: 

Այս պահին տեղում աշխատում է Ազգային անվտանգության ծառայության հատուկ խմբերը:

Տեղում են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Ժամանել են նաև Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում հարձակվել են բանտային մեքենայի վրա. բանտարկյալը փախել է, բանտի երկու աշխատակից՝ սպանվել
Մեքենան հարձակման է ենթարկվել Ռուանում դատավարությունից հետո «Ճանճ» մականունով բանտարկյալ Մոհամեդ Ամրային Էվրյո բանտ տեղափոխելիս...
Մրգավան գյուղում Toyota-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել ավտոքարշակին…
Ահազանգ. Սախարովի հրապարակից արգելանքի վերցվելիս քաղաքացի Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք
Վստահ ենք, որ այս խայտառակ դեպքը հնարավոր է դարձել, քանի որ նախորդող և ոչ մի դեպքով որևէ «կարմիրբերետավոր» պատասխանատվության չի ենթարկվել, և այդ…
Մեքենայում «Մակարով» տիպի լիցքավորված ատրճանակ կար
39-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային...
Ռուսաստանի Գերագույն դատարանը հրաժարվել է փոխել 25 տարվա ազատազրկման դատապարտված Կարա-Մուրզայի պատիժը
Նրան մեղադրել են երկրում անցանկալի կազմակերպություն հռչակված «Ազատ Ռուսաստան» հիմնադրամի հետ համագործակցելու և պետական ​​դավաճանության մեջ...
Տավուշի ոստիկանները վնասազերծել են բնակարանային գողերի, որոնք թալանել էին անգամ զոհված ՀՀ ազգային հերոսի տունը
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ