News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


ՀԱՊԿ-ի անդամակցության սառեցման ընթացակարգ չկա: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը, փաստացի սառեցված է:

«Կառավարության ծրագրում ճիշտ հակառակն է գրված, որ մենք պետք է ամրապնդենք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, օգտագործելով անգամ մեր նախագահ լինելը , մեր անվտանգության երաշխիքներն ավելացնենք: Հիմա ճիշտ հակառակն է կատարվում: Հիմա ճիշտ հակառակն է կատարվում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ իշխանությունները հայտարարում են, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի սահմանները, Ռուստամյանն ասաց, որ ՀՀ իշխանությունն ինքն էլ չի ճանաչում Հայաստանի սահմանները, սկսել են օգտագործել Ադրբեջանի կողմից օգտագործվող «պայմանական սահման» արտահայտությունը. «Թող գան այդ պայմանական սահմանի վրա կանգնեն: ԵՄ առաքելությունը հիմա ո՞ր սահմաններն է հետազոտում: Բացի Փաշինյանից ոչ ոք Ալմաթիի գռչակագրով չի առաջնորդվում: Պարզ չի՞, որ Ալմաթիի հռչակագիրը միջոց էր, որով տվեցինք Արցախը»:

Նրա խոսքով, Հայաստանը տարածքներ է կորցրել եւ դրանք վերադարձը չի դնում որպես նախապայման. Նա պետք է ասի՝ խաղաղության պայմանագրից կարելի է խոսել, երբ իմ սուվերեն տարածքներից քո զորքերը հանի: Զորքերդ հանի, նոր կսկսենք խոսել: Բա ինչի՞ Ալմաթիի հռչակագիրը չի հիշում, որը խախտված է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը
Մենք հուսով ենք, որ մեր հայ գործընկերները, և մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ...
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից միայն իր վրա կազդի. Կարտապոլով
Բայց փաստն այն է, որ, ցավոք, որոշումը կկայացնի Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով...
Politico. Բելառուսը զենք է մատակարարել Ադրբեջանին՝ դրանով իսկ դավաճանելով Հայաստանին
Փաստաթղթերը ներառում են Բելառուսի զենքի արտահանման պետական ​​գործակալության նամակները սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին ժամանակակից...
Կպարզենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով
Ռուսաստանը կշարունակի աշխատանքը Հայաստանի հետ՝ Երեւանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ պարզելու համար...
Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վկայում է դեպի Արեւմուտք Փաշինյանի կողմնորոշման մասին. Զատուլին
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը նշանակում է երկրի վերակողմնորոշում դեպի Արեւմուտք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ