News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարությունը քաղաքական գնահատական է, ոչ թե իրավական ամրագրում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Նա նշեց, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում որևէ տեղաշարժ չկա, և արդեն ավելի քան մեկ տարի Հայաստանը չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին

«Մենք բազմիցս հնչեցրել ենք մեր դիրքորոշումները ՀԱՊԿ–ի գործունեության կամ անգործության վերաբերյալ։ Դա իրավիճակի կոնկրետ արձանագրում է։ Ժամանակը ցույց կտա` հետագայում կհետևեն գործընթացներ, թե ոչ»։

Հիշեցնենք՝ փետրվարի 23-ին ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ): Ռուսաստանն էլ հայտարարել է, որ երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը
Մենք հուսով ենք, որ մեր հայ գործընկերները, և մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ...
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից միայն իր վրա կազդի. Կարտապոլով
Բայց փաստն այն է, որ, ցավոք, որոշումը կկայացնի Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով...
Politico. Բելառուսը զենք է մատակարարել Ադրբեջանին՝ դրանով իսկ դավաճանելով Հայաստանին
Փաստաթղթերը ներառում են Բելառուսի զենքի արտահանման պետական ​​գործակալության նամակները սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին ժամանակակից...
Կպարզենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով
Ռուսաստանը կշարունակի աշխատանքը Հայաստանի հետ՝ Երեւանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ պարզելու համար...
Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վկայում է դեպի Արեւմուտք Փաշինյանի կողմնորոշման մասին. Զատուլին
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը նշանակում է երկրի վերակողմնորոշում դեպի Արեւմուտք...
Ամենաշատ