News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Ժողովրդական լեզվով ասած՝ Հայաստանը Թուրքիայից ու Ադրբեջանից ավելի ուժեղ չէ։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք չենք կարող դիմակայել, առավել ևս, երբ դաշնակիցը, որ պետք է մեզ պաշտպաներ, լավագույն դեպքում մեզ չի պաշտպանել, եթե ոչ համատեղ ինչ-որ գործընթացի մեջ է, իսկ ես վստահ եմ, որ համատեղ ինչ-որ գործընթաց կա ու շատ վաղուց:

Ես վստահ եմ, որ Ուկրաինայի պատերազմը սկսվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմով։ Այստեղ պետք էր այլընտրանքային ճանապարհ ստանալ՝ խուսափելու հնարավոր պատժամիջոցներից, ինչը հիմա արվում է, օրինակ, ռուսական գազը հիմա Ադրբեջանը վաճառում է Եվրոպային իր խողովակներով, դա փաստ է, իմ հնարածը չէ»,- ընդգծեց նա։

Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ 2020-ի պատերազմը Ադրբեջանի եւ Ռուսաստանի պայմանավորվածությամբ է տեղի ունեցել. «Ես չեմ բացառում, որ այդպիսի պայմանավորվածություն է տեղի ունեցել, որովհետեւ երբ փաստերը համադրում ես, ամբողջը փոխկապված էր: Նույնիսկ կարող եմ ասել, որ Սիրիայից է սկսվել, ռուս-թուրքական բախումը Սիրիայում, երբ ինքնաթիռ խփեցին, հետո տեղափոխվեց մեր   տարածաշրջան, փորձ արվեց էս տարծաշրջանում ապահովել ստաբիլություն, օղակ գցել երկու երկրների վզին՝ Հայաստանի ու Ադրբեջանի, բայց պլանները խախտվեցին: Թուրքիան  ներս մտավ: Չեմ բացառում, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ է եղել այդ  պայմանավորվածությունը»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհված զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի աջակցության ծրագրի շահառուների թիվը ավելացվել 50-ով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց անհայտ բացակայող կամ…
ՀԱՊԿ-ը ԼՂ հակամարտության իրավիճակում ցույց տվեց այն թույլ կողմերը, որոնք բնորոշ էին այդ կառույցին. Տրենին
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պարտադրում իր տեսակետը ՀԱՊԿ-ի շրջանակներում...
Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած զինվորների հետ
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը...
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է...
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի...
Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Ամենաշատ