News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու Թուրքիայի նախաձեռնությունները չեն իրականացվել աջակցության բացակայության պատճառով, դրանք, իրականում, սաբոտաժի են ենթարկվել: Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի պաշտոնական բացման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Ուկրաինական ճգնաժամը թեւակոխել է իր երրորդ տարին։ Այստեղ՝ Անթալիայում, մեկնարկեց Ստամբուլի խաղաղության գործընթացը, հետո խաղաղության հասնելու հույսերը նոր մակարդակի հասան, բայց, ցավոք, անհրաժեշտ աջակցության բացակայության պատճառով մեր ջանքերն ապարդյուն անցան։ Խաղաղության հասնելու, ավերածություններից պաշտպանվելու և տասնյակ հազարավոր կյանքեր փրկելու պատմական հնարավորությունը, իրականում, բաց թողնվեց, ավելի ճիշտ՝ սաբոտաժ եղավ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նա ընդգծել է, որ Սիրիայում, Եմենում, Լիբիայում և Ուկրաինայում ճգնաժամերը ցույց տվեցին, որ ներկայիս միջազգային համակարգը լիովին անարդյունավետ է։

«Կանոնների վրա հիմնված այս համակարգի սնանկությունն առավել ակնհայտ է Գազայում: Այն, ինչը կատարվում է Գազայում, հաստատ պատերազմ չէ, դա ցեղասպանության փորձ է։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և միջազգային կազմակերպությունները քայլեր չեն ձեռնարկել արյունահեղությունը դադարեցնելու համար»,- ասել է Էրդողանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Բասը ժամանել է Կիև
Բասը զբաղեցրել է ԱՄՆ դեսպանի պաշտոնը Վրաստանում 2009-2012 թվականներին, Թուրքիայում...
ԱՄՆ Սենատը Ռուսաստանին ահաբեկչության հովանավոր ճանաչելու մասին օրինագիծ է ներկայացրել
Օրինագիծն ընդունվելու դեպքում հնարավորություն կտա խստացնել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները և ակտիվացնել պայքարը գործող...
Օրբան. ՆԱՏՕ-ն ռազմական առաքելություն կիրականացնի Ուկրաինայում, Հունգարիան չի մասնակցի
Ինչպես պարզաբանել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը, Հունգարիան «պարտավոր չի...
Ուկրաինան հետախուզում է հայտարարել Արկադի եւ Իգոր Ռոտենբերգների նկատմամբ
Արկադի Ռոտենբերգը մտերիմ է Պուտինի հետ...
Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտնել է ռուսական օբյեկտների դեմ անօդաչուների զանգվածային գրոհի մասին
Հունիսի 21-ի գիշերը ուկրաինական աօդաչուները գրոհել են ռուսական օբյեկտները...
Անապայում բարեկամական հարվածով խփվել է ռուսական ուղղաթիռ. «Տասներեքերորդ» թելեգրամ-ալիք
Անապայում ուղղաթիռ է խփվել...
Ամենաշատ