News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Մարտի 7-ին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռներում՝ թաց ձյան տեսքով, տեղ-տեղ հնարավոր է ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կիջնի 3-5 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են անձրեւներ, հնարավոր է ամպրոպ, քամին կուժեղանա՝ 13-16 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +9+11։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+7,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +3+5,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝+3+5, ցերեկը՝ +6+9,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +2+6, 

Լոռիում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +4+8,

Տավուշում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +6+10,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +2+4,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +5+10,

Արարատում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +10+14, 

Արմավիրում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +10+12, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +2+4,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +9+11,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +15+18,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +9+14։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ