News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մենք խորապես անհանգստացած ենք այն տեղեկություններով, որ ադրբեջանական ոստիկանությունը ստուգումներ է կատարել Toplum TV անկախ ԶԼՄ-ի աշխատասենյակում, ինչպես նաեւ բազմաթիվ անկախ լրագրողների եւ քաղաքացիական հասարակության ակտիվիստների ձերբակալությունների մասին տեղեկություններով։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

«Մենք պետք է մեր վճռական անհամաձայնությունը հայտնենք լրագրողներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին եւ ընդդիմադիր գործիչներին վախեցնելու շարունակվող փորձերին, բռնաճնշումներին եւ պատիժներին։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել նրանց հետապնդումները, ովքեր իրականացնում են իրենց հիմնական ազատությունները, եւ պահանջում ենք ազատել այն անձանց, ովքեր անարդարացիորեն պահվում են քաղաքական գործերով։ Ոչ ոք չպետք է բանտարկվի կամ այլ պատժի արժանանա կարծիքի ազատ արտահայտման համար»,- ասել է Միլլերը։

Նա նաեւ պատասխանել է լրագրողի այն հարցին, թե ինչու պետք է Ադրբեջանի իշխանություններն այլ հետեւություն անեն Abzas TV-ի եւ լրագրողների նախորդ ձերբակալությունների հետ կապված։

«Ես կարծում եմ, որ նրանք պետք է այլ եզրակացություն անեն, ուստի չեմ խոսի այն մասին, որ նրանք պետք է այլ եզրակացություն անեն։ Միայն կասեմ, որ նրանք պետք է դադարեցնեն այդ գործողությունները, որովհետեւ դա բխում է նրանց սեփական ժողովրդի շահերից։ Մենք կշարունակենք բացատրել դա։ Եվ ես կարող եմ հավաստիացնել, որ երբ մենք մասնավոր դիվանագիտական զրույցներ ենք ունենում ադրբեջանցի պաշտոնյաների հետ, ինչպես անցած ամիս նախարարի հետ, մենք խոսում ենք մասնավոր կարգով»,- նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ