News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հավասարության հարցերով հանձնակատար Հելենա Դալլիի հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին ԵՄ գործուն աջակցության համար և մատնանշել, որ այս ոլորտում ՀՀ պետական քաղաքականության մշակումն իրականացվում է մարդակենտրոն, իրավունքահեն և գենդերազգայուն մոտեցումների ապահովմամբ՝ երաշխավորելով քաղաքացիական հասարակության հետ ազատ ու կառուցողական երկխոսությունը։ Արդարադատության նախարարությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ խոսելով Մարդու իրավունքների ոլորտում պետական համապարփակ քաղաքականության մասին՝ Արդարադատության նախարարն ընդգծել է, որ 2023 թվականի սեպտեմբերին Կառավարությունն ընդունել է ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագիրը, որն արտացոլում է այս ոլորտում առաջնահերթությունները՝ 11 ռազմավարական ուղղություններով։

Գրիգոր Մինասյանը գործընկերոջը տեղեկացրել է նաև, որ Կառավարությունը հանձնառու է շարունակել իրականացնել օրենսդրական դաշտի լավարկման ու պրակտիկայի կատարելագործման հետևողական քաղաքականությունն՝ ուղղված խտրականության բացառմանը, գենդերային և ընտանեկան բռնության դեմ պայքարին։ Այս համատեքստում նախարարը տեղեկացրել է, որ լրամշակվում է «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագիծը, որով կնախատեսվեն խտրականության դեմ պայքարի գործուն կառուցակարգեր, ինչպես նաև ներկայացրել է նոր քրեական օրենսգրքով նախատեսված գենդերային ու ընտանեկան բռնության համար նախատեսված պատասխանատվության տեսակները։

Կողմերը քննարկել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավական ու սոցիալական երաշխիքների ապաոհվման ու ամրապնդմանն ուղղված գործիքակազմերի կատարելագործմանը վերաբերող հարցեր։

Հելլենա Դալին անդրադարձել է ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի արդյունքներով համատեղ հայտարարությանը, որով վերահաստատվել է մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ժողովրդավարական սկզբունքներին, ատելության խոսքի դեմ պայքարում Հայաստանի և ԵՄ համատեղ հանձնառությունը։ Հանձնակատարն ընդգծել է խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրության կարևորությունը, մանրամասնել ԵՄ կարգավորումներն ու հայտնել ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի կառավարությանն այս ուղղությամբ։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, մասնավորապես՝ իրավահավասարության ապահովմանն ուղղված կառուցակարգերին ու եվրոպական չափանիշներին համահունչ համապարփակ օրենսդրության մշակման ու դրա արդունավետ կիրառման շրջանակներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը
Պատժամիջոցների նոր փաթեթ Ռուսաստանի դեմ...
Հայաստանը ԵՄ բյուջեից 3 մլն եվրո աջակցություն կստանա՝ «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» համաձայնագրով
Գործողությունը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 3 մլն եվրո ընդհանուր արժողությամբ...
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
Ամենաշատ