News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Չնայած պատժամիջոցներին՝ բրիտանական արտադրության թանկարժեք մեքենաները շարունակում են հայտնվել Ռուսաստանում երրորդ երկրներով, որոնցից մեկն էլ Ադրբեջանն է, գրել է Sky News-ը։

Լրագրողները նշել են, որ պատժամիջոցներից հետո էլ էլիտար բրիտանական մեքենաները ներկրվում են Ռուսաստան շրջանցող ճանապարհներով, երրորդ երկրների միջնորդների միջոցով։

2023թ. բրիտանական մեքենաների արտահանում Ադրբեջանում ավելացել է մոտ 2000 տոկոսով մինչեւ պատերազմը հնգամյա ժամանակամիջոցի համեմատ, ինչն աննախադեպ աճ է։

Երկիրն անսպասելիորեն դարձել է Բրիտանիայից մեքենաների 16-րդ խոշոր ներմուծողը՝ առաջ անցնելով Ավստրիայից, Պորտուգալիայից եւ Շվեդիայից։

Դա քանակապես համապատասխանում է Ռուսաստան բրիտանական մեքենաների ամենամյա արտահանմանը նախքան պատժամիջոցները։ Միաժամանակ նկատվել է նաեւ Ադրբեջանից Ռուսաստան մեքենաների արտահանման աննախադեպ աճ։

HMRC-ի տվյալներով՝ բրիտանաան մեքենաների միջին արժեքը, որոնք արտահանվում են Ադրբեջան, կազմում է ավելի քան 100 հազար ֆունտ, այսինքն՝ խոսքն էլիտար մեքենաների մասին է։

Լրագրողների աղբյուրներն ասում են, որ գերմանական մեքենաները Ռուսաստանում հայտնվում են գերազանցապես Ղրղզստանից, բրիտանականները՝ Ադրբեջանից։

Մեքենա արտադրողները հավաստիացնում են, որ իրենց ապրանքը չեն վաճառում Ռուսաստանում։ Փաստացի գրեթե անհնար է պարզել վերջնական գնորդին եւ հետեւել ապրանքին այն բանից հետո, երբ այն, պայմանականորեն, հայտնվել է Ադրբեջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը Խարկովին մոտենալու նպատակ չունի. Ռուսական զորքերը դուրս մղելու փորձերը թանկ կարժենան. Պուտին
Միաժամանակ, նա նշել է, որ ուկրաինական զինված ուժերի՝ ամեն գնով ռուսական զորքերը մերխարկովյան տարածքից դուրս մղելու փորձերը թանկ կարժենան թշնամուն...
ՌԴ-ն և Բելառուսն Ուկրաինայի հետ սահմանի մոտ մեկ տասնյակից ավելի օդանավակայաններ են կառուցել՝ ռումբեր արձակելու համար
Քննիչներն ուկրաինական սահմանից 100 կմ հեռավորության վրա հայտնաբերել են առնվազն ութ ռուսական ավիաբազա...
ԱՄՆ-ը ՀՕՊ Patriot համակարգեր կմատակարարի միայն Ուկրաինա՝ նրա երկինքը «փակելու» համար
ԱՄՆ-ը ՀՕՊ Patriot համակարգեր կմատակարարի միայն Ուկրաինա...
«Կալաշնիկով» գործարանի աշխատողներին ստիպել են աշխատել օրական 12 ժամ պաշտպանական պատվերը չկատարելու պատճառով
Արտաժամյա աշխատանք «Կալաշնիկով» գործարանում...
Ազովում երրորդ օրն է՝ չեն կարողանում մարել նավթի պահեստում բռնկված հրդեհը
Նրա խոսքով, վերջին երեք օրվա ընթացքում հրդեհի մարմանը մասնակցել է ԱԻՆ և ԱԻ կանխարգելման և արձագանքման վարչության 200 աշխատակից...
ԱՄՆ-ը կկանգնեցնի Patriot-ի բոլոր պատվերները, որպեսզի ՀՕՊ միջոցներով ապահովի Ուկրաինային. FT
ԱՄՆ-ը կփորձի ՀՕՊ միջոցներով ապահովել Ուկրաինային...
Ամենաշատ