News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարտի 11-ից Նյու Յորքում մեկնարկել են ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի աշխատանքները, որոնց մասնակցում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նախարարական կլոր սեղանի շրջանակում Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է գենդերային հավասարության, կանանց և աղջիկների հզորացման, վերջիններիս շրջանում աղքատության վերացման ուղղությամբ ՀՀ կողմից տարվող քաղաքականությանը։ Նախարարն ընդգծել է՝ Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել այն նախաձեռնություններին, որոնք դրական ազդեցություն ունեն կանանց տնտեսական կարգավիճակի վրա և նպաստում են վերջիններիս հմտությունների զարգացմանը:

Այս գործընթացում բանախոսն առանցքային է համարել հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և կրթական հաստատությունների հետ համագործակցությունը, մասնավորապես՝ մարզաբնակ կանանց հզորացման, վերջիններիս տնտեսական հնարավորությունների խթանման, ինչպես նաև աղքատության դեմ պայքարում:

«Կանանց և աղջիկների տնտեսական զորեղացումը գենդերային հավասարության ապահովման ու աղքատության հաղթահարման բանալին է: Կանանց աղքատության դեմ պայքարը պահանջում է տնտեսական ռեսուրսների հասանելիության բարելավում, և մենք անհնար ենք համարում այս նպատակի իրագործումը՝ առանց նրանց համար պատշաճ տնտեսական հնարավորություններ ապահովելու: Սա է պատճառը, որ Հայաստանի կառավարությունն իրականացնում է մի շարք նախաձեռնություններ՝ ուղղված նրանց տնտեսական հզորացմանը»,- նշել է նախարարը։

Ելույթի ավարտին Նարեկ Մկրտչյանը նաև շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է հավատարիմ լինել կանանց տնտեսական հզորացման ապահովման իր հանձնառությանը՝ այն ամրագրելով նաև 2024-2028 թթ․ գենդերային ռազմավարության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ