News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն չեղարկել է «Յանդեքսի» նախկին ղեկավար Արկադի Վոլոժի, «Սիստեմա» ԱՖԿ ռուսական ներդրումային պետական մարմինների հետ կապերի գծով նախկին գործադիր փոխնախագահ Սերգեյ Մնդոյանցի, ինչպես նաեւ սլովակ գործարար եւ «Գիշերային գայլեր» մոտոակումբի տեղի բաժանմունքի ղեկավար Յոզեֆ Գամբալեկի պատժամիջոցը, նշվել է ԵՄ Խորհրդի որոշման մեջ, որը հրապարակվել է «Եվրամիության պաշտոնական ամսագրում»։

«Պատժամիջոցների ցուցակից պետք է հանվեն ինը մահացած անձինք եւ երեք այլ ֆիզիկական անձինք»,- նշվել է որոշման մեջ, որի հավելվածում ներկայացված են այս երեք գործարարները։

Ոչ մի պաշտոնական բացատրություն պատժամիջոցների ցուցակից նրանց հանելու մասին ԵՄ Խորհուրդը չի ներկայացրել։

Մահացածների մեջ ԵՄ Խորհուրդը հիշատակել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության նախկին հրամանատար Դմիտրի Ուտկինին, բայց չի հիշատակել կառույցի հիմնադիր Եվգենի Պրիգոժինին։

Ավելի վաղ Reuters գործակալությունը տեղեկացրել էր, որ ԵՄ Խորհուրդը որոշում է կայացրել Վոլոժի հանդեպ «նրա վարքի փոփոխության հետ կապված», այն դեպքում, երբ Գամբալեկի պատժամիջոցը հանելու օգտին հանդես է եկել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ-ն և Բելառուսն Ուկրաինայի հետ սահմանի մոտ մեկ տասնյակից ավելի օդանավակայաններ են կառուցել՝ ռումբեր արձակելու համար
Քննիչներն ուկրաինական սահմանից 100 կմ հեռավորության վրա հայտնաբերել են առնվազն ութ ռուսական ավիաբազա...
ԱՄՆ-ը ՀՕՊ Patriot համակարգեր կմատակարարի միայն Ուկրաինա՝ նրա երկինքը «փակելու» համար
ԱՄՆ-ը ՀՕՊ Patriot համակարգեր կմատակարարի միայն Ուկրաինա...
«Կալաշնիկով» գործարանի աշխատողներին ստիպել են աշխատել օրական 12 ժամ պաշտպանական պատվերը չկատարելու պատճառով
Արտաժամյա աշխատանք «Կալաշնիկով» գործարանում...
Ազովում երրորդ օրն է՝ չեն կարողանում մարել նավթի պահեստում բռնկված հրդեհը
Նրա խոսքով, վերջին երեք օրվա ընթացքում հրդեհի մարմանը մասնակցել է ԱԻՆ և ԱԻ կանխարգելման և արձագանքման վարչության 200 աշխատակից...
ԱՄՆ-ը կկանգնեցնի Patriot-ի բոլոր պատվերները, որպեսզի ՀՕՊ միջոցներով ապահովի Ուկրաինային. FT
ԱՄՆ-ը կփորձի ՀՕՊ միջոցներով ապահովել Ուկրաինային...
Լիտվան Ուկրաինային կհանձնի ավելի քան 4 մլն եվրո արժողությամբ էլեկտրասարքավորումներ
Լիտվան Ուկրաինային կփոխանցի էլեկտրասարքավորումներ...
Ամենաշատ