News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը կրճատում է Ադրբեջանում իրականացվող ծրագրերի ֆինանսավորումը

«ԱՄՆ կառավարությունը համագործակցում է Ադրբեջանի հետ մի շարք առանցքային ոլորտներում, որոնք առաջնահերթ են երկու երկրների համար», - ասել է պետքարտուղարի տեղակալ Ռիչ Վերման, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«2025 ֆինանսական տարվա համար Ադրբեջանին ուղղված խնդրանքը ներառում է աջակցություն ներառական տնտեսական աճին և առևտրի ընդլայնմանը, անգլերեն լեզվի ուսուցման հնարավորություններին, քաղաքացիական հասարակությանն ու անկախ լրատվամիջոցներին, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպություններին և տարածաշրջանում երկխոսությանն ու վստահությանը խթանելու միջոցառումներին»,- ընդգծել է նա:

Վարչակազմը շուրջ 12,5 մլն դոլարի երկկողմանի օգնություն է խնդրել Ադրբեջանի համար, ինչը 2 մլն դոլարով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Դա պայմանավորված է նրանով, որ ներառված չեն միջուկային զենքի չտարածման, ահաբեկչության դեմ պայքարի և ականազերծման ծրագրերը:

Հարցին, թե արդյոք ֆինանսավորման նվազումը կապված է 907-րդ լրացման փոփոխության հետ, Վերմանը հստակ պատասխան չի տվել։ Միաժամանակ նա հաստատել է, որ 907-րդ լրացման սահմանափակումները մնում են ուժի մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ