News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Ռումինիայում սկսվել է Եվրոպայում ՆԱՏՕ ամենամեծ ռազմակայանի կառուցումը՝ հաշվարկված 10 հազար զինծառայողի համար։ Ռազմական օբյեկտի շինարարությունը գնահատվում է 2,5 մլրդ, տեղեկացրել է Euronews-ը։

2,8 հազար հեկտար մակերեսով ռազմակայանը գտնվելու է Կոնստանցայի օկրուգում, Ռումինիայի սեւծովյան նավահանգստից ոչ հեռու։ Օբյեկտի ենթակառուցվածքը կառուցվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գոյություն ունեցող «Միխայիլ Կոգելնիչանու» բազայի շուրջ։

Նշվել է, որ նրա տարածքում տեղակայվելու են թռիչքուղիներ, ինքնաթիռների անգարներ, զենքի պլատֆորմներ եւ քաղաքացիական ենթակառուցվածք՝ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ եւ խանութներ։

«Միխայիլ Կոգելնիչանու» բազան ՆԱՏՕ կարեւոր մշտական կառույց կդառնա Ուկրաինայի հարավում ընթացող հակամարտութան գոտուն անմիջապես մոտ։ Եկեք չպատկերացնենք, որ այդ հակամարտությունը կավարտվի այս տարի, 2025-ին, 2026-ին, դա երկարատեւ հակամարտություն է»,- Euronews-ը մեջբերել է վերլուծաբան Դորինա Պոպեսկուին։

Մինչ այդ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հայտնել էր, որ դաշինքը հանձին Ռուսաստանի ռազմական սպառնալիք չի տեսնում։

«Մենք անմիջական ռազմական սպառնալիք չենք տեսնում ՆԱՏՕ որեւէ երկրի հանդեպ, մասամբ այն պատճառով, որ Ռուսաստանը շատ է զբաղված... Ուկրաինայում, բայց եւ ՆԱՏՕ ներկայության պատճառով, հասկանալով, որ դաշինքի յուրաքանչյուր անդամի դեմ գրոհը առաջ կբերի ամբողջ դաշինքի պատասխանը»,- տեղեկացրել է Սթոլտենբերգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները հաստատել են դաշինքի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությունը
Դեռևս փետրվարին նրա թեկնածությունն առաջադրել էին 32 անդամ երկրներից 21-ը...
Օրբան. ՆԱՏՕ-ն ռազմական առաքելություն կիրականացնի Ուկրաինայում, Հունգարիան չի մասնակցի
Ինչպես պարզաբանել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը, Հունգարիան «պարտավոր չի...
Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է. Մեթյու Միլլեր
Մենք դա հստակ ենք ասել...
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 32 երկրները համաձայնել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությանը. Politico
Ռյուտեն իր նոր մանդատը կստանձնի հոկտեմբերի 2-ին՝ ԱՄՆ ընտրություններից մեկ ամիս առաջ...
Ռումինիայի նախագահը հետ է կանչել ՆԱՏՕ-ն գլխավորելու իր հայտը՝ տեղը զիջելով Նիդեռլանդների վարչապետին
Ռումինիան կաջակցի Ռյուտեին...
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանի ներկայացուցիչների հետ
Գեներալ-մայոր Հասանովը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կրթական համակարգի արդիականացման...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ