News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո ԵՄ-ն պետք է իր տնտեսությունը դնի ռազմական ռելսերի վրա եւ ամեն ինչ անի, որ Կիեւը հաղթի։ Բրյուսելում եվրոպացի ղեկավարների գագաթաժողովի նախօրեին Միշելը հրապարակել է հոդված եվրոպական թերթերում եւ Euractiv կայքում՝ «Եթե մենք խաղաղություն ենք ուզում, ապա պետք է պատրաստվենք պատերազմի» վերնագրով, որում նկարագրել է ԵՄ ձեռնարկելիք քայլերը։

Իր դիրքորոշումը ներկայացնելով՝ Միշելը հիշել է հեռախոսազրույցը Ուկրաինայի նախագահի հետ ռուսական ներխուժումն սկսվելուց հետո։

«Լսելով Վլադիմիր Զելենսկու դառը խոսքերը ընկնող ռումբերի մասին՝ ես հասկացա, որ այդ պահին անվտանգության ամբողջ համակարգը Երկրորդ համաշխարհայինից հետո առհավետ փոխվել է»,- գրել է Միշելը։ Պետք է փոխվի նաեւ Եվրամիությունը, կարծում է նա։

Պատերազմն սկսվելուց երկու տարի հետո «պարզ դարձավ, որ Ռուսաստանը կանգ չի առնի Ուկրաինայում, ինչպես կանգ չառավ Ղրիմում 10 տարի առաջ»։ Կրեմլը շարունակում է ապակայունացնել իրավիճակը Մոլդովայում, Վրաստանում, Արեւմտյան Բալկաններում եւ անգամ Աֆրիկայի երկրներում, գրել է նա։

«Ռուսաստանը լուրջ ռազմական սպառնալիք է Եվրոպայի եւ գլոբալ անվտանգության համար։ Եթե մենք չապահովենք ԵՄ անհրաժեշտ պատասխանը, մենք կլինենք հաջորդը»,- գրել է Միշելը։

Նա Եվրոպային առաջարկում է վերանայել մոտեցումը տնտեսության հարցում եւ առաջին տեղում դնել պաշտպանության հարցը։ Եկել է անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելու ժամանակը։ «Մենք այլեւս չենք կարող հույս դնել ուրիշների վրա կամ կախված լինել ԱՄՆ կամ մեկ այլ տեղում ընտրությունների արդյունքներից»։

Միշելի խոսքերը ԱՄՆ-ից «կախվածության» մասին կարելի է համարել ԱՄՆ նախկին նախագահ Թրամփի հայտարարության պատասխանը, որը նորից առաջադրվում է այդ պաշտոնին։

Թրամփն ասել էր, որ իր ընտրվելու դեպքում չի պաշտպանի ՆԱՏՕ գծով դաշնակիցներին, եթե նրանք պաշտպանության կարիքների համար անհրաժեշտ գումարներ չհատկացնեն, եւ անգամ Ռուսաստանին կոչ կանի «անել այն, ինչ ուզենա, սատանան տանի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը Խարկովին մոտենալու նպատակ չունի. Ռուսական զորքերը դուրս մղելու փորձերը թանկ կարժենան. Պուտին
Միաժամանակ, նա նշել է, որ ուկրաինական զինված ուժերի՝ ամեն գնով ռուսական զորքերը մերխարկովյան տարածքից դուրս մղելու փորձերը թանկ կարժենան թշնամուն...
ՌԴ-ն և Բելառուսն Ուկրաինայի հետ սահմանի մոտ մեկ տասնյակից ավելի օդանավակայաններ են կառուցել՝ ռումբեր արձակելու համար
Քննիչներն ուկրաինական սահմանից 100 կմ հեռավորության վրա հայտնաբերել են առնվազն ութ ռուսական ավիաբազա...
ԱՄՆ-ը ՀՕՊ Patriot համակարգեր կմատակարարի միայն Ուկրաինա՝ նրա երկինքը «փակելու» համար
ԱՄՆ-ը ՀՕՊ Patriot համակարգեր կմատակարարի միայն Ուկրաինա...
«Կալաշնիկով» գործարանի աշխատողներին ստիպել են աշխատել օրական 12 ժամ պաշտպանական պատվերը չկատարելու պատճառով
Արտաժամյա աշխատանք «Կալաշնիկով» գործարանում...
Ազովում երրորդ օրն է՝ չեն կարողանում մարել նավթի պահեստում բռնկված հրդեհը
Նրա խոսքով, վերջին երեք օրվա ընթացքում հրդեհի մարմանը մասնակցել է ԱԻՆ և ԱԻ կանխարգելման և արձագանքման վարչության 200 աշխատակից...
ԱՄՆ-ը կկանգնեցնի Patriot-ի բոլոր պատվերները, որպեսզի ՀՕՊ միջոցներով ապահովի Ուկրաինային. FT
ԱՄՆ-ը կփորձի ՀՕՊ միջոցներով ապահովել Ուկրաինային...
Ամենաշատ