News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանի Հանրապետությունում ամենատարբեր հայտարարություններն են հնչում եւ չեմ կարծում, թե ձեր գնահատականը ճիշտ է, եթե նկատի ունեք, որ մենք պետք է հարաբերություններն չունենանք արտաքին: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն հարցին, թե  ինչու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանում, Ադբեջանում  չարեց նման հայտարարություն, այլ Հայաստանում եւ արդյոք այս հայտարարությունը համաձայնեցված էր Փաշինյանի հետ:

Հիշեցնենք, որ Ստոլտենբերգը ասել էր.  «Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում»:

«Դուք սխալ գիտեք, այդպիսի պրակտիկա չկա, որ ացելությունների ժամանակ հայտարարություները համաձայնեցվեն: Այն, ինչ-որ պարոն Ստոլտենբերգը ասել է կապված մեր համերաշխության հետ, այն, ինչ-որ կա հրապարակային է, մարդիկ կարող են դա ամենատարբեր կերպ գնահատել, մնացած գնահատականները իրենց գնահատականների հարցն է: Հայաստանի Հանրապետությունում ամենատարբեր հայտարարություններն են հնչում եւ չեմ կարծում, թե ձեր գնահատականը ճիշտ է, եթե նկատի ունեք, որ մենք պետք է հարաբերություններն չունենանք արտաքին, ես կարծում եմ, որ դա այնքան էլ ճիշտ տրամաբանություն չէ»,- ասաց նա:

Խամոյանը արձագանքելով, ասաց, որ որեւէ մեկը չի ասում, որ Հայաստանը չպետք է հարաբերություններ զարգացնի ՆԱՏՕ-ի հետ եւ այդ հարաբերությունները Փաշինյանի օրոք չեն հաստատվել եւ զարգացում ապրել, խոսքն այն մասին է, որ Ռուսաստան-Արեւմուտք լարված հարաբերությունների ֆոնին Ստոլտենբերգը ոչ թե Ադրբեջանում, ոչ թե  Վրաստանում են Պուտինի մասին գնահատականներ տալիս, այլ Փաշինյանի:

«Մեր ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է, հետո էլ բողոքում ենք, թե հարաբերությունները լավ չեն, ինչ ենք մենք արել, որ այդ հարաբերությունները կարգավորվեն: Ես ուզում եմ հասկանամ՝ այդ հայտարարությունը  մեզ ինչ տվեց, բացի ձեր համատեղ լուսանկարից եւ տարածված տեսանյութից, գործնականում մեզ ինչ տվեց այդ  հայտարարությունը»,-ասաց Խամոյանը:

Փաշինյանը արձգանքելով Խամոյանին կրկին հանեց ՀՀ քարտեզի մակետը եւ ասաց, որ իրենք այն ցույց են տալիս ՀԱՊԿ-ին եւ հարց են տալիս, թե արդյոք դա համարում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտի:

«Եթե այս հարցին հստակ պատասխան չկա, դա մեզ համար պրոբլեմ է եւ ես այդ մասին բազմիցս ասել եմ: Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքականին, գիտեք ինչ այս լարված պայմաններում կարող են տարբեր կողմերից լինել պաշտոնյաներ, ովքեր իրենց կողմից անեն հայտարարություններ, որոնք մյուս կողմի համար կարող են հաճելի չլինել եւ ես չեմ կարծում, որ դա եզակի հայտարարություն է: Այո, իմ մոտ այլ հայտարարություներ էլ են հնչել, ուրիշների մոտ էլ ՀՀ դեմ են հայտարարություններ հնչել եւ հնչում: Եւ ինչ, գնանք, ասենք, բոլոր տեղերում, որտեղ ՀՀ մասին վատ հայտարարություններ են հնչում, մենք հարաբերությունները խզենք: Եթե ձեր ասած տրամաբանությամնբ ատ լուրջ հայտարարություններ են հնչել, ինչի մենք Ուկրաինային 3 միլիարդի կամ 15 միլիարդի զենք ենք վաճառել»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ