News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Յունիբանկը սահմանված ժամկետից շուտ ավարտել է 2 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը: Հաճախորդների վստահության և առաջարկի շահավետ պայմանների շնորհիվ  պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը բավականին բարձր է եղել, ինչի արդյունքում պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է կարճ ժամանակահատվածում: Պարտատոմսերը ձեռք են բերվել ներդրողների լայն շրջանակի կողմից:

Թողարկված դրամային և դոլարային պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 11%  և 5% տարեկան, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը վճարվելու է եռամսյակը մեկ: Պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում:

Պարտատոմսերի հիմնական առավելություններն են չհարկվող եկամուտը և ապահովվածությունը: Բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ: 

Հաշվի առնելով, որ պարտատոմսերի պահանջարկն այս անգամ ևս էապես գերազանցեց առաջարկը, Յունիբանկը նախատեսում է մոտ ժամանակներս իրականացնել նոր՝ 24-րդ թողարկումը:

Ծրագրային ազդագիրը (գրանցված 30.08.2023թ. N 1/434Ա), դրա լրացումները և թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ապառիկը տեղում»-ից դեպի «Ապառիկը քո սմարթֆոնում»
Բավական  է միայն վաճառակետում  հայտնել ապառիկ տարբերակով գնում կատարելու  ցանկության մասին, և հետագա ողջ գործընթացը կիրականացվի մի քանի պարզ քայլով...
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից». «Հետք»
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023թ․ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր, ինչից պարզ...
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Նոր Նորքի մասնաճյուղը (ֆոտո)
Վերանորոգված մասնաճյուղում հաճախորդներին հասանելի են հաշվարկադրամարկղային ծառայություններ, վարկային և խնայողական պրոդուկտներ և վճարային քարտեր...
Երազանքիդ ղեկին Ամիօ-ի հետ. մասնակցում ենք տարվա ամենամեծ և ամենաթեժ ավտոմոբիլային միջոցառմանը
Ամիօ բանկը նույնպես մասնակցելու է միջոցառմանը, որտեղ ներկայանալու է ավտովարկավորման բացառիկ առաջարկով...
Յունիբանկի երկու Visa քարտապաններ կմեկնեն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը դիտելու (ֆոտո)
Ամենալավագույն բանկերից մեկն է Հայաստանում՝ իր առաջարկներով, սպասարկման որակով...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Լա Բոհեմ» և «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացումների առաջնախաղը
«Լա Բոհեմ»-ն Ազնավուրի կերպարի, անցած կյանքի և զգացմունքների այլաբանական արտապատկերումն էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ