News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը պաշտոնական հաղորդագրություն է հրապարակել ԵՄ ընդլայնման և Եվրամիությանն անհրաժեշտ ներքին բարեփոխումների վերաբերյալ, որում, ի թիվս այլ բաների, առաջարկվում է նոր անդամների աստիճանական ինտեգրումը համայնքին նույնիսկ նրանց անդամակցությունից առաջ: Այս մասին հայտնում են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից։

Այս հաղորդագրությունն առաջին քայլն է ԵՄ-ի անխուսափելի բարեփոխումների ճանապարհին, որպեսզի այն նախապատրաստեն ընդլայնմանը, ասել է հանձնաժողովը: Փաստաթուղթը ուսումնասիրում է ԵՄ ընդլայնման հետևանքները չորս հիմնական ոլորտներում՝ արժեքներ, քաղաքականություն, բյուջե և կառավարում, և հիմք է ստեղծում ԵՄ ներքին գործերի բարեփոխումների համար՝ նախքան ընդլայնումը:

Փաստաթղթում հանձնաժողովը պնդում է, որ անդամակցության ձգտող պետությունները պետք է լավ պատրաստված լինեն, իսկ անդամակցության գործընթացը պետք է մնա արժանիքների վրա հիմնված:

Հանձնաժողովը հանդես է եկել թեկնածու երկրների աստիճանական ինտեգրման օգտին ԵՄ-ին նրանց անդամակցությունից շատ առաջ: Ընդլայնման գործընթացը «թեկնածու և պոտենցիալ թեկնածու երկրներին կառաջարկի «առաջադեմ ինտեգրման» ընդլայնված հնարավորություններ... ԵՄ ընտրված քաղաքականություններում նույնիսկ նրանց անդամակցությունից առաջ՝ նրանց տրամադրելով որոշակի առավելություններ և պարտավորություններ՝ կապված ԵՄ անդամակցության հետ», - ասվում է փաստաթղթում:

Հանձնաժողովն ընդգծում է, որ լիիրավ անդամակցությունը կպահանջի «լիարժեք համապատասխանություն իրավունքների և պարտականությունների միասնական համապարփակ փաթեթին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը
Պատժամիջոցների նոր փաթեթ Ռուսաստանի դեմ...
Հայաստանը ԵՄ բյուջեից 3 մլն եվրո աջակցություն կստանա՝ «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» համաձայնագրով
Գործողությունը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 3 մլն եվրո ընդհանուր արժողությամբ...
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
Ամենաշատ