News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

2023-2024 թվականի ձմեռը երկրորդ ամենատաքն էր սկսած 1935 թվականից և ամենատաքը 1966 թվականից հետո։ Ձմռան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանի համար կազմել է -1,5°C, որը նորմայից բարձր էր 4.0°C-ով։ Ձմռան տեղումների միջին քանակը Հայաստանում նորմայի սահմաններում էր և կազմել է 114մմ։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Ձմռան երեք ամիսներին էլ օդի միջին ամսական ջերմաստիճանները բարձր էին 1961-1990 թթ․ նորմայից 3․8-4.3 աստիճանով։ 2023 թվականի դեկտեմբերը երկրորդ ամենատաքն էր՝ 2010 թվականի դեկտեմբերից հետո։

Օդի առավելագույն ջերմաստիճանները առանձին օրերին հասան 25-26°C-ի Սյունիքի և Տավուշի հովտային շրջաններում, իսկ Արարատյան դաշտում՝ մինչև 22°C։

Ձմռան սեզոնին հատկապես տեղումնառատ էր հունվար ամիսը՝ մթնոլորտային տեղումները կազմել են նորմայի 182%, այն հինգերորդ խոնավ հունվարն էր սկասած 1935 թվականից։ Փետրվարը չորային էր, երբ ամսական տեղումների քանակը կազմել է նորմայի 36%-ը։

Ձմռան միջին ջերմաստիճանի Հայաստանում աճել է 1.7°C-ով 1935-2024 թթ. ժամանակահատվածում, իսկ տեղումների քանակը նվազել են 4,1%-ով։

Սևանա լճի մակարդակը 2024 թվականի ձմռանը

2023 թվականի դեկտեմբերի 1-ին Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.20մ, որը նախորդ տարվա` 2022 թվականի նույն օրվա մակարդակի համեմատ ցածր է եղել 13 սմ-ով։ Սևանա լճի ավազանում դեկտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը եղել է -1.5...1.9°C, որը նորմայից բարձր է եղել 3.5...3.9 աստիճանով։ Դեկտեմբերին գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է նորմայի 91%-ը, տեղումները լճի մակերևույթի վրա՝ 146%-ը, իսկ գոլորշացումը լճի մակերևույթից նորմայի 81%-ը։ Արդյունքում լճի մակարդակը դեկտեմբերին իջել է 3 սմ-ով և դեկտեմբերի 31-ին կազմել 1900.17 մ, որը 2022 թվականի նույն օրվա մակարդակի` 1900.28 մ, համեմատ ցածր է եղել 11 սմ-ով։

2024 թվականի հունվարի 1-ին Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.17մ, որը նախորդ տարվա` 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակի` 1900.28մ, համեմատ ցածր է եղել 11սմ-ով։ 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ Սևանա լճի մակերեսը կազմել է 1275.37 կմ², իսկ ծավալը՝ 37.76 կմ³։ Սևանա լճի ավազանում հունվարին ամսական միջին ջերմաստիճանը եղել է -4.2...-1.3°C, որը նորմայից բարձր է եղել 2.6...4.7 աստիճանով, տեղումների քանակը կազմել է նորմայի 105-173%-ը, Մարտունիում՝ 245%-ը, Սեմյոնովկայում՝ 262%-ը: Հունվար ամսին Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով և հունվարի 31-ին կազմել է 1900.15 մ։

2024 թվականի փետրվարի 1-ին Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.14 մ, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի համեմատ ցածր է եղել 11 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակի համեմատ՝ 3 սմ-ով։ Սևանա լճի ավազանում փետրվարին ամսական միջին ջերմաստիճանը եղել է -3.6...-1.2°C, որը նորմայից բարձր է եղել 2.2...4.6 աստիճանով, իսկ տեղումների քանակը կազմել է նորմայի 18-48%-ը, Մասրիկում՝ 10%-ը։ Փետրվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3 սմ-ով, և փետրվարի 29-ին կազմել՝ 1900.17 մ, որը հավասար է եղել 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակին։

2024 թվականի մարտի 19-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.19մ, որը նախորդ տարվա` 2023 թվականի, նույն օրվա մակարդակի` 1900.29 մ, համեմատ ցածր է 10 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակի՝ 1900.17 մ, համեմատ բարձր է 2 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2024 թվականի հունվարի 1-ից մարտի 18-ը ներառյալ կազմել է 16.417 մլն խմ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ