ԱՄՆ-ը հեռացել է Անվտանգության խորհրդում իր հետևողական դիրքորոշումից, որտեղ ընդամենը մի քանի օր առաջ զինադադարը կապում էր առևանգվածների ազատ արձակման հետ։ Այս մասին ասված է Իսրայելի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայում։ Այս մասին հայտնում է «Today in Israel» պորտալը։
«Սա ակնհայտ շեղում է պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ի հետևողական դիրքորոշումից։ Սա վնասում է պատերազմին: Ամերիկյան դիրքորոշման փոփոխության լույսի ներքո՝ վարչապետ Նեթանյահուն որոշել է իսրայելական պատվիրակություն չուղարկել ԱՄՆ, ինչպես նախապես ծրագրված էր»,- ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, ով պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում, ասում է, որ Իսրայելը «բարոյական իրավունք չունի դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում»։ «Մենք կգործենք ՀԱՄԱՍ-ի դեմ ամենուր, նույնիսկ այն տարածքներում, որտեղ դեռ չենք եղել։ Մենք այլընտրանք ենք ստեղծելու ՀԱՄԱՍ-ին։ Եթե մենք բացարձակ հաղթանակ չհասնենք Գազայի հատվածում, դա կարող է ավելի մոտեցնել պատերազմը երկրի հյուսիսին»։
ՀԱՄԱՍ-ն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի պահանջի համար։ Նշվում է, որ միայն դա կբերի Գազայի հատվածից սիոնիստական բոլոր ուժերի դուրսբերմանը և տեղահանվածների վերադարձին այն տները, որտեղից նրանք հեռացել են:
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է «մասնակցել բանտարկյալների փոխանակման անհապաղ գործընթացին, որը կհանգեցնի երկու կողմերի բանտարկյալների ազատ արձակմանը»: