News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան շուտով կկարողանա Ուկրաինային 78 «Caesar» հաուբից մատակարարել և Կիևի զինամթերքի հրատապ կարիքները բավարարելու համար կավելացնի արկերի մատակարարումները: Ըստ Associated Press-ի՝ հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիե Լըկորնյուն:
 
Նա մամուլի ասուլիսում հայտնել է, որ Ֆրանսիայի, Ուկրաինայի և Դանիայի միջև համաձայնություն է ձեռք բերվել ֆինանսավորելու 155 մմ «Caesar» ինքնագնաց հաուբիցները, ինչը Ֆրանսիային կօգնի արագ մատակարարել դրանք։
 
Նախարարը նշել է, որ Ֆրանսիան միաժամանակ մտադիր է այս տարի 155 մմ տրամաչափի զինատեսակների համար 80 հազար արկ մատակարարել Ուկրաինային: 2022 թվականի փետրվարին պատերազմի սկսվելուց ի վեր Ֆրանսիան արդեն 30 հազար արկ է մատակարարել Կիևին:
 
Լեկորնուն ասել է նաև, որ Ֆրանսիան ներգրավված է վառոդի և զինամթերքի առկա պաշարները հայտնաբերելու ջանքերում, որոնք կարելի էր ձեռք բերել Եվրոպական միությունից դուրս գտնվող երկրներից: Այս ծրագիրն, ըստ նախարարի, Կիևին հետագա աջակցության համար նախաձեռնել է Չեխիան: Ըստ այդ ծրագրի՝ չեխերը մտադիր են Ուկրաինայի համար ձեռք բերել 800 հազար հրետանային արկեր։
 
Չեխիայի ղեկավարներն ավելի վաղ հայտարարել էին, որ առաջին արկերը պետք է Ուկրաինա հասցվեն ամենաուշն այս տարվա հունիսին։ Ըստ Պրահայի պաշտոնյաների՝ առնվազն 18 երկիր միացել է այս նախաձեռնությանը:
 
Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը խոստացել էին ավելի շատ զենք գնել Կիևի համար և ավելացնել ռազմական տեխնիկայի արտադրությունը՝ վստահեցնելով, որ ռազմական ռեսուրսների պակասը լրացնել ձգտող Ուկրաինան կարող է ապավինել երեք եվրոպական տերություններին:
 
Լըկորնյուն հավելել է, որ եվրոպական երկրները մայրցամաքի անվտանգությունը ապահովելու համար պետք է նվազեցնեն կախվածությունը Միացյալ Նահանգներից։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարն ակնկալում է, որ այս հարցը նախընտրական թեմա կդառնա հունիսին անցկացվելիք Եվրոպական ընտրություններից առաջ:
 
Նախարարը շեշտել է, որ եվրոպական անվտանգության օրակարգի մի մասն այսուհետև եվրոպացիների ուսերին է:

«Ճիշտ չէ, որ ԱՄՆ հարկատուները պետք է այդքան վճարեն եվրոպացիների անվտանգության համար»,- եզրափակել է Լըկորնյուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը ներկա պահին մասնակցում են Նիդեռլանդները, Դանիան, ԱՄՆ-ը և մի քանի այլ արևմտյան երկրներ...
Ուկրաինա է վերադարձվել 140 զինծառայողի դի
Զոհվածներից ևս 20-ը կռվել էին Լուգանսկում, հինգը՝ Սումսկում, երկուսը Զապորոժիեում և մեկը...
Հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է Նոր Մոսկվայի օդանավակայանում ռազմական ուղղաթիռի ոչնչացման մասին
Հետախուզության գլխավոր վարչությունը պնդում է, որ օդանավակայանը շահագործում է «Գազպրոմ Ավիա»-ն՝ պաշտպանության նախարարության հետ համատեղ...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կտրամադրի. El País
Խոսքը սահմանափակ թվով հրթիռների մասին է, քանի որ դրանցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 1 միլիոն եվրոն...
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Ամենաշատ