News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել այն անձանց, որոնք այլ քաղաքացիության հետ միասին նաեւ ռուսական անձնագրեր ունեն։ Այս մասին գրել է «Ведомости»-ն։

Թերթի տվյալներով՝ խնդիրն առաջացել է UBS-ի եւ Credit Suisse-ի մի քանի հաճախորդների հետ կապված, որոնք կրկնակի քաղաքացիություն ունեն, ընդ որում՝ այդ մարդիկ հարկեր են վճարում Շվեյցարիայում եւ եկամուտներ չեն ստանում ՌԴ-ից, ինչպես նաեւ այնտեղ հարկային պարտավորություններ չունեն։ Բացի այդ, Շվեյցարիայում հրաժարվել են հաշիվներ բացել Իսրայելի մի քանի քաղաքացիների համար, որոնք պահել են Ռուսաստանի անձնագիրը։

2023թ. վերջին Շվեյցարիայի իշխանությունները ենթարկվեցին խիստ քննադատության այն բանի համար, որ բավականաչափ միջոցներ չեն ձեռնարկել, որպեսզի խանգարեն պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցիներին թաքցնել փողերը երկրի բանկերում։ Դրանից հետո իշխանություններն ակտիվացան. օրինակ, Տնտեսության պետական քարտուղարությունը (SECO) փորձագիտական պատժամիջոցների իրականացման հանձնաժողով նշանակեց։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ