News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոստովանում է, որ չկա երաշխիք, որ Տավուշից հողեր զիջելուց հետո Ադրբեջանն էլ դուրս է գալու Հայաստանին պատկանող  օկուպացված տարածքներից:

«Ես չեմ կարող նման երաշխիքների մասին խոսել, բայց կարող եմ ասել, որ այդ պրոցեսը պետք է հայելային տրամաբանության մեջ տանենք.,-ասաց նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Այդ կետը, որտեղից սահմանը պետք է ուրվագծվի, մեր կարծիքով, ճիշտ է Տավուշից սկսել, որովհետեւ այնտեղ վիճելի մասըերը քիչ, թե շատ ավելի քիչ են, քան մնացած առումով: Կարծում եմ՝ այս պրոցեսի շնորհիվ մենք կունենանք լրիվ սահմանի ուրվագիծը»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ եթե Հայաստանը չհանձննի այդ գյուղերը, Ադրբեջանը սպառնում է  պատերազմով, նա ասաց. «Ես չեմ բացառում, որ կհարձակվեն: Իսկ ինչի՞ չհարձակվեն: Ես կարծում եմ՝ իրենք դա բաց ասել են: Իհարկե, մենք պատրաստ ենք եւ այնպես չէ, որ մենք այդ տրամաբանությունից ենք ելնում, որ մեր ընդդիմադիրներն ասում են՝ ամեն ինչ տալիս են: Ոչ, եկեք ֆիքսենք, որ Հայաստանի տարածքից որեւէ բան մենք նույնիսկ սակարկման մեջ չենք մտնում:

Արդեն երկու տարի է միջանցքի մասին է խոսվում, բա ինչի՞ մենք այդ հարցում զիջման չգնացինք: Որովհետեւ ակնհայտ է, որ դա մեր իրավասության գոտում է: Բայց այն, որ ինչ-որ տեղից քարտեզագրումը պետք է սկսվի, ու ինչ-որ ձեւով արվի, ակնհայտ է»:

ԱԺ նախագահը վստահեցրեց, որ սահմանազատումը Տավուշից սկսելը Հայաաստանի համար էլ է ընդունելի. «Մեզ հմար էլ այդ տարածքում շատ ու շատ տեղեր պարզ են եւ մեծ հաշվով, այնտեղ շատ մեծ վեճ չկա: Մնացած մասերում վեճ կա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շփումներն Ալմաթիում ընթանում են եռակողմ պայմանավորվածությունների հունով. Զախարովա
Մոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Ալմաթիի բանակցությունները...
Մոսկվան ողջունում է ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների Ալմաիթիում անցկացրած բանակցությունները
Ռուսաստանը ողջունում է արտգործնախարարների բանակցությունները...
Այսօր լրանում է սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման վերջնաժամկետը. Ե՞րբ է այն ստորագրվելու
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 19-ին համատեղ հայտարարության մեջ սահմանազատված հատվածների արձանագրության...
Կիրանցում սահմանազատման և սահմանագծման աշխատանքները դեռևս չեն վերսկսվել. Բնակիչ
Այս պահին աշխատանքներ չեն ընթանում, մարդիկ ուղղակի սպասում են՝ թե ինչ է լինելու...
Հայ փորձագետները կոչ են անում դադարեցնել Ալմա-Աթայի հռչակագրի կեղծումը պետական ​​մակարդակով
2024 թ. ապրիլի 19-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել...
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանին 12 միլիոն եվրո է հատկացրել
Երբ խոսում ենք «Խաղաղության խաչմերուկի» մասին, խոսում ենք ոչ միայն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ