Մոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Ալմաթիի բանակցությունները։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա կարեւոր է համարում, որ շփումներն Ալմաթիում ընթանում են ՌԴ, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համալիրի հունով, որոնք «ճանապարհային քարտեզ» են սահմանել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համար։