News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հակառակորդի անօդաչու թռչող սարքը բախվել է Բելգորոդի ՆԳՆ շենքին, հայտնում է Baza Telegram ալիքը։

Նախնական տվյալներով՝ չորս մարդ վիրավորվել է։

Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ վիրավորներից մի կնոջ մոտ  կրծքավանդակի բեկորային չթափանցող վերք եւ ձեռքի կտրած վերք է առկա։

«Շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են քաղաքային թիվ 2 հիվանդանոց, ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։ Պայթյունի հետեւանքով շենքում կոտրվել են 3-րդ և 4-րդ հարկերի ապակիները, վնասվել է ճակատը։ Բոլոր օպերատիվ ծառայությունները տեղում են»,- նշել է մարզպետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ