News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 28-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 29 հարց, որից չի զեկուցվում 26-ը: Եվս 1 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

-              Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

-              «ԷԴՎԱՆՍՏ ԱՅԹԻ ՏԵՔՆՈԼՈՋԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառելու մասին,

-              «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դիլիջանի պետական քոլեջ» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դիլիջանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով «Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին,

-              «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման նպատակով սուբսիդիա տրամադրելու մասին եւ այլ հարցեր:

Տպել
Ամենաշատ