News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արդեն առաջիկա օրերին Գերմանիան առաջին փուլում Ուկրաինային կտա 10 հազար հրետանային արկեր բունդեսվերի զինանոցներից։ Այս մասին DW-ի բացառիկ հարցազրույցում ասել է Գերմանիայի ՊՆ-ում Ուկրաինայի գծով իրավիճակային կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Քրիստիան Ֆրոյդինգը։ Բեռլինում, նրա խոսքով, որոշվել է իրականացնել զինամթերքների մատակարարումը երեք փուլով, տեղեկացրել է DW-ն։

Երկրորդ փուլում, միջնաժամկետ հեռանկարում Գերմանիան որոշել է աջակցել չեխական նախաձեռնությանը եւ իր վրա վերցնել 180 հազար արկեր գնելու ծախսերը, որոնք կհանձնվեն Կիեւին ընթացիկ տարվա երկրորդ կեսին։

Իսկ երկարաժամկետ հեռանկարում, ի լրացումն Չեխիայի պլանի, Գերմանիան երկկողմ համաձայնագիր է կնքել Ուկրաինային, սկսած չորրորդ եռամսյակից, եւս 100 հազար արկեր հանձնելու մասին։ Թե որ երկրի հետ է կնքվել այդ համաձայնագիրը՝ Քրիստիան Ֆրոյդինգը չի ցանկացել նշել։

Խոսելով այն մասին, թե ավելի շատ ինչի կարիք ունի Ուկրաինան ներկա պահին՝ ռուսական ագրեսիան հաջող հետ մղելու համար, նա նշել է «հրետանային արկերը, զինամթերքները եւ հրթիռները ՀՕՊ ժամանակակից համակարգերի համար, ինչպես նաեւ զրահապատ մարտական մեքենաները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը ներկա պահին մասնակցում են Նիդեռլանդները, Դանիան, ԱՄՆ-ը և մի քանի այլ արևմտյան երկրներ...
Ուկրաինա է վերադարձվել 140 զինծառայողի դի
Զոհվածներից ևս 20-ը կռվել էին Լուգանսկում, հինգը՝ Սումսկում, երկուսը Զապորոժիեում և մեկը...
Հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է Նոր Մոսկվայի օդանավակայանում ռազմական ուղղաթիռի ոչնչացման մասին
Հետախուզության գլխավոր վարչությունը պնդում է, որ օդանավակայանը շահագործում է «Գազպրոմ Ավիա»-ն՝ պաշտպանության նախարարության հետ համատեղ...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կտրամադրի. El País
Խոսքը սահմանափակ թվով հրթիռների մասին է, քանի որ դրանցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 1 միլիոն եվրոն...
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Ամենաշատ