News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Գևորգ Գևորգյանի նիստերն էլ էին Գորիսում, հիմա տեղափոխվել են Երևան: Նիստից հետո Երևան վերադառնալու ճանապարհին ծնողներից մեկը վատացավ, տեղափոխեցինք «Աստղիկ» ԲԿ, որտեղ 2 վիրահատություն տարավ, այս պահին  անվասայլակով է: Մենք դիմեցինք, որ Ջալալ Հարությունյանի դատերն էլ տեղափոխեն Երևան, բայց մերժեցին: Շատ դժվար է, ճանապարհը երկար է, ծնողներն առողջություն չունեն այդքան, բացի այդ, աշխատում են: Ուղղակի ցանկանում ենք, որ նիստերը Երևանում անցկացվեն, բոլորս էլ կարողանանք մասնակցել, որովհետև մենք բոլորս հետևողական ենք լինելու գործին:   Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց 2020 թվականին «Ցորի» զորամասի զոհված զինծառայող Դավիթ Ազատյանի մայրը՝ Քրիստինե Ազատյանը:

Ասյա Մանուկյանի ՝ Նարեկ Օհանյանի մոր խոսքով էլ, Արցախից զոհված տղաներ նույնպես կան, որոնց ծնողներն Արցախում են թողել ամեն ինչ և Հայաստան եկել: Այս պահին նրանք շատ վատ կարգավիճակում են ապրում, Գորիս հասնելը ֆինանսապես էլ է դժվար:

2020 թվականի հոկտեմբերի 12-ին զոհված զինծառայողների ծնողները դեպքից մանրամասներ են պատմում, ասում են՝ վերևից հրաման է եղել՝ չկրակել, թողնել, որովհետև մերոնք են, բայց իրականում մերոնք չեն եղել: Տղաները չորս կողմից ընկել են շրջափակման մեջ: Հրամանատարները տղաներին թողել են, արդյունքում տղաները զոհվել են:

Ծնողների խոսքով, Ջալալ Հարությունյանը մի քանի անգամ ելույթ է ունեցել, ասել է, որ հնարավոր է ինքը սխալ հրաման է տվել, սակայն կռվի դաշտում գտնվողները պետք է արագ և ճիշտ կողմնորոշվեին և նահանջեին:

«18-20 տարեկան տղաներին թողել են անպաշտպան և փախել, և այսօր ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում: 18 տարեկան տղաները միայնակ ինչպե՞ս պիտի կողմնորոշվեին՝ տարածքին անտեղյակ լինելով, այդ մեծ դիվերսիոն խմբից ինչպե՞ս պիտի պաշտպանվեին: Բոլորը մնացել են, պայքարել մինչև արյան վերջին կաթիլը և զոհվել»,-ասում է Ասյա Մանուկյանը:

Ծնողները պատմում են, որ տղաների մարմինները 1 տարի 3 ամիս անց են գտել: Ադրբեջանն է փոխանցել տղաների մասունքները:

Քրիստինե Ազատյանի խոսքով, Գևորգ Գևորգյանի նիստն արդեն 3 տարի է ընթանում է, բայց դեռ վերջին փուլին չեն հասել, չգիտեն էլ՝  երբ կհասնեն: Ամեն ինչ անելու են արդարության հասնելու համար, սակայն հիմա միայն Աստծո դատաստանին են հավատում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ