Կամբոջայի արևմտյան Պուսատ նահանգում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով առնվազն 45 մարդ շտապ հիվանդանոց է տեղափոխվել: Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները սկսել են հարցաքննել ավտոբուսի վարորդին՝ դեպքի հանգամանքները պարզելու համար: