News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել  մարզպետների հետ խորհրդակցություն: Օրակարգում ընդգրկված են եղել մի շարք հարցեր։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովմանն առնչվող հարցեր։ Այնուհետև քննարկվել են ՏԻՄ լիազորությունների նկատմամբ մարզպետների կողմից իրավական և մասնագիտական հսկողության իրականացման վերաբերյալ հարցեր, քանի որ ՏԿԵ նախարարության կողմից ՏԻՄ սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողության արդյունքներով արձանագրվել են մի շարք թերություններ և բացթողումներ։

ՏԿԵ նախարարը հերթական անգամ հանձնարարել է կոշտ վերահսկողություն սահմանել սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ, արձագանքել ցանկացած թերացման, անբարեխիղճ կապալառուների նկատմամբ կիրառել օրենսդրությամբ սահմանված վարչարարություն։

Նախարարը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահել համայնքների ղեկավարների կողմից շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը, և հատկապես խիստ վերահսկողություն իրականացնել ճանապարհամերձ գոտիներում իրականացվող շինաշխատանքների նկատմամբ, ստուգել դրանց իրավաչափությունն ու տեխնիկական նորմատիվներին համապատասխանությունը։

Քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվս 500 արցախցիներ կարող են օգտվել կարճ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագրից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց ԼՂ-ից բռնի...
Տեղահանված, իրենց բնակության վայրը կորցրած անձինք մշտապես պետք է լինեն պետության հոգածության ներքո. Վահե Ղազարյան
Ուշադրության կենտրոնում են նաև 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները. այժմ Միգրացիայի և քաղաքացիության…
ԵՄ-ն 15 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ փախստականների խնդիրները լուծելու համար
15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում...
Բեմականացված ընտրություններն ու ահաբեկման ռեժիմը Ադրբեջանը վերածել են բռնատիրության. Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Freedom House կազմակերպության անաչառ արձանագրումները, որոնք միջազգային...
Զախարովան Ռուբեն Վարդանյանի մասին հարցը վերաուղղել է Երևանին և Բաքվին. նա ՌԴ քաղաքացի չէ
Նա ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնությունը միշտ աջակցել է եռակողմ համաձայնագրերի իրականացմանը, որոնց առանցքային տարրը բոլոր կալանավորված անձանց ազատ արձակումն է...
Հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը.  «Մենք կանք»  նախաձեռնություն
 Հակառակ այն բանի, որ  Հայաստանի ժողովրդի մեծ մասը Հայրենիք կորցրած արցախցիների հետ կատարված...
Ամենաշատ