News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Օրերս Fastex-ի և «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Հուշագրի կնքմանը սատարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ օժանդակող նամակով կարևորելով նման գործընկերությունը և պատրաստակամություն հայտնելով ցուցաբերել տեխնիկական, խորհրդատվական և լրատվական աջակցություն։

Հուշագիրը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացմանը, մարզական հաջողությունների խրախուսմանը, մարզիկների մրցունակության բարձրացմանը և կենսապայմանների բարելավմանը։ Այդ նպատակով Fastex-ը կտրամադրի մինչև 5 միլիոն FTN (Fasttoken)     ՝ ի աջակցություն օլիմպիական, պարաօլիմպիկ, սուրդօլիմպիկ խաղերում, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մի շարք  մարզաձևերի աշխարհի և Եվրոպայի պաշտոնական առաջնություններում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին և նրանց մարզիչներին։

Fastex - «Օլիմպիոնիկ» փոխգործակցությունը կրելու է երկարաժամկետ բնույթ՝ մինչև 2030 թվականը, որի շրջանակում Fastex-ն աջակցելու է ներպետական սպորտի զարգացմանը՝ խրախուսելով թե՛ գործող մարզիկներին, թե՛ մարզական նոր սերնդին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ