News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Չի կարելի մոռանալ քրիստոնյա ժողովրդի դրամատիկ վտարումը Լեռնային Ղարաբաղից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Իտալիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Մասիմո Սալինին։

«Մենք չենք կարող և չպետք է մոռանանք կամ ձևացնենք, թե չենք հիշում քրիստոնյա ժողովրդի դրամատիկ վտարումը Լեռնային Ղարաբաղից՝ վտարված այն հողից, որտեղ նրանք ապրել են չորս հազար տարի։ Այժմ, երբ ուշադրությունը դարձյալ շրջվել է պատերազմի այս օջախի վրա, հայ ժողովրդի դեմ ագրեսիան չի կարելի թերագնահատել»,- ասել է Սալինին։

Նրա խոսքով, եվրոպական կառույցներն այսօր նոր հնարավորություն ունեն հաղթահարել անգործությունը և բարձրացնել իրենց ձայնը։

«Գործելու հնարավորություն, այլ ոչ թե պարզապես դիտելու: Պահանջվում է խիզախություն, ինչի համար ես կոչ եմ արել վերջին ամիսներին Եվրոպական ժողովրդական կուսակցության աջակցությամբ՝ ընդհուպ մինչև Ադրբեջանի դեմ պատժամիջոցների վարկածը: Եվրոպան վստահելի չէ, եթե այն շարունակում է քարոզել ընդլայնման ձևեր, իսկ հետո չի կարողանում պաշտպանել մի ժողովրդի պատմությունն ու ապագան, որն այսօր ներկայացնում է նաև եվրոպական մշակույթը»,- ասել է Սալինին։

Եվրախորհրդարանի պատգամավորը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններն ու երկխոսությունը ողջունելի են, ինչի կոչ են անում միջազգային հանրությունը և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Զատկի ուղերձում։

«Ուրիշ ի՞նչ կարող է լինել Լեռնային Ղարաբաղից հետո՝ մեր եվրոպական սահմաններից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Բանակցությունները, ցանկացած բանակցությունները պետք է հիմք դնեն տուժող կողմի իրավունքների և իրավասությունների հարգման համար, այլ ոչ թե փոխզիջումների: Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի նրանք կարողանան «շարունակել երկխոսությունը, օգնել տեղահանվածներին, հարգել տարբեր կրոնների պաշտամունքի վայրերը», - ասել է Սալինին։

Նա նաև հայտարարել է, որ, երբ բախվելով Լեռնային Ղարաբաղի դրամային, որտեղ տեսանելի են մարդկանց պատկերները, եկեղեցիները և քրիստոնեական խորհրդանիշները, որոնք հարձակման են ենթարկվել կործանարար նպատակներով, անմարդկային դաժանությամբ գործողություններ են իրականցվել նրանց կողմից, ովքեր ցանկանում են ոչնչացնել ողջ բնակչությանը, տեղ չկա դիվանագիտության համար, որը ձևացնում է, թե ոչինչ չգիտի կամ երկչոտ է գործում՝ ավելացնելով, որ Եվրոպան կարող է և պետք է հարվածի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվս 500 արցախցիներ կարող են օգտվել կարճ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագրից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց ԼՂ-ից բռնի...
Տեղահանված, իրենց բնակության վայրը կորցրած անձինք մշտապես պետք է լինեն պետության հոգածության ներքո. Վահե Ղազարյան
Ուշադրության կենտրոնում են նաև 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները. այժմ Միգրացիայի և քաղաքացիության…
ԵՄ-ն 15 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ փախստականների խնդիրները լուծելու համար
15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում...
Բեմականացված ընտրություններն ու ահաբեկման ռեժիմը Ադրբեջանը վերածել են բռնատիրության. Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Freedom House կազմակերպության անաչառ արձանագրումները, որոնք միջազգային...
Զախարովան Ռուբեն Վարդանյանի մասին հարցը վերաուղղել է Երևանին և Բաքվին. նա ՌԴ քաղաքացի չէ
Նա ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնությունը միշտ աջակցել է եռակողմ համաձայնագրերի իրականացմանը, որոնց առանցքային տարրը բոլոր կալանավորված անձանց ազատ արձակումն է...
Հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը.  «Մենք կանք»  նախաձեռնություն
 Հակառակ այն բանի, որ  Հայաստանի ժողովրդի մեծ մասը Հայրենիք կորցրած արցախցիների հետ կատարված...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ