News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովի նախագահը Ողջունում եմ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին միտված ջանքերը՝ չնայած երկրի առաջ ծառացած մարտահրավերներին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում՝ ԵՄ-ԱՄՆ-Հայաստան ձևաչափով եռակողմ հանդիպումից առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Նա վերահաստատեց, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել իրականացվող բարեփոխումներին խորհրդատվության, տեխնիկական աջակցության եւ ֆինանսավորման միջոցով։

Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հավելեց, որ չեն մոռանում տեղահանված արցախահայության ծանր վիճակի մասին։ «Հայաստանում փախստականների հումանիտար իրավիճակը մնում է առաջնահերթություն։ Մենք ավելի քան երեսուն միլիոն եվրո ենք տրամադրել նրանց աջակցելու համար եւ պատրաստ ենք ավելին անել»,- նշեց նախագահ Ֆոն դեր Լայենը՝ իր ուրախությունը հայտնելով, որ կարող են հույս դնել Միացյալ Նահանգների վրա՝ որպես հավատարիմ եւ համախոհ գործընկեր այս ջանքերում։

«Մենք շարունակելու ենք բոլորս միասին աշխատել հանուն Հայաստանի ապագայի՝ կայուն ու բարգավաճ հարավկովկասյան տարածաշրջանում»,- եզրափակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվս 500 արցախցիներ կարող են օգտվել կարճ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագրից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց ԼՂ-ից բռնի...
Տեղահանված, իրենց բնակության վայրը կորցրած անձինք մշտապես պետք է լինեն պետության հոգածության ներքո. Վահե Ղազարյան
Ուշադրության կենտրոնում են նաև 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները. այժմ Միգրացիայի և քաղաքացիության…
ԵՄ-ն 15 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ փախստականների խնդիրները լուծելու համար
15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում...
Բեմականացված ընտրություններն ու ահաբեկման ռեժիմը Ադրբեջանը վերածել են բռնատիրության. Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Freedom House կազմակերպության անաչառ արձանագրումները, որոնք միջազգային...
Զախարովան Ռուբեն Վարդանյանի մասին հարցը վերաուղղել է Երևանին և Բաքվին. նա ՌԴ քաղաքացի չէ
Նա ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնությունը միշտ աջակցել է եռակողմ համաձայնագրերի իրականացմանը, որոնց առանցքային տարրը բոլոր կալանավորված անձանց ազատ արձակումն է...
Հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը.  «Մենք կանք»  նախաձեռնություն
 Հակառակ այն բանի, որ  Հայաստանի ժողովրդի մեծ մասը Հայրենիք կորցրած արցախցիների հետ կատարված...
Ամենաշատ