News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը մտադիր է գալիք տարիներին լինել Հայաստանի կողքին: «Ազատության»  հետ զրույցում հայտարարել է Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի «Ընդլայնված Եվրոպա» ծրագրի տնօրեն Մարի Դյումուլենը՝ անդրադառնալով Բրյուսելում ապրիլի 5-ին կայացած Բլինքեն-Ֆոն դեր Լայեն-Փաշինյան հանդիպմանը։

Դյումուլենի խոսքով՝ Եվրամիության նպատակը չէ դրդել Հայաստանին դուրս գալ այն տարածաշրջանային կազմակերպություններից, որոնց նա մաս է կազմում, այլ ԵՄ հավակնությունն իսկապես Հայաստանին օգնելն է՝ ամրապնդելու իր ճկունությունը:

Նա միևնույն ժամանակ նշեց, որ շարունակվում են քննարկումները «Խաղաղության եվրոպական հիմնադրամի» գործիքները կոնկրետ Հայաստանի համար օգտագործելու ուղղությամբ, որպեսզի ոչ մահաբեր աջակցություն ցուցաբերվի հայկական բանակին։

Խոսելով ԵՄ-ից Հայաստանին տրվելիք աջակցության մասին, Մարի Դյումուլենն ասաց. «Սա ակնհայտորեն Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության ավելացումն է։ Կարծում եմ, որ դա կարող ենք գնահատել իբրև ավելին, քան խոստումներ ու որպես երկարաժամկետ պարտավորություն։ Այն, որ հայտարարվել է առաջիկա չորս տարիների համար օգնության էական փաթեթի մասին, նույնպես ազդանշան է, որ Եվրամիությունը մտադիր է լինել այդտեղ և գալիք տարիներին լինել Հայաստանի կողքին»:

Հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ ԵՄ-ն ավելի ակտիվորեն կներգրավվի օգնելու Հայաստանին իր պաշտպանունակությունը բարելավելու հարցում, կօգտագործի՞ արդյոք Եվրոպական խաղաղության հիմնադրամը, կա՞արդյոք ըմբռնում և պատրաստակամություն՝ ավելի շատ ջանքեր գործադրելու Հայաստանի համար ԵՄ շուկաները բացելու հարցում։ նա արձագանքելն է. «Չեմ կարծում, որ ԵՄ-ն նպատակն է դրդել Հայաստանին խզել իր գոյություն ունեցող կապերը տարածաշրջանի այլ երկրների հետ և դուրս մղել այն տարածաշրջանային կազմակերպություններից, որոնց նա մաս է կազմում։ Հավակնությունն իսկապես Հայաստանին օգնելն է՝ ամրապնդելու իր ճկունությունը: Այսպիսով, դրա տնտեսական բաղադրիչ կա, որը մենք արդեն հիշատակեցինք: Առևտրային հարթություն կա, որը կապված է

Եվրամիության հետ Հայաստանի կնքած երկկողմ պայմանագրերի հետ, և կան քննարկումներ գործող համագործակցության համաձայնագրերի ընդլայնման հնարավորության շուրջ։

Եվ հետո կա անվտանգության և պաշտպանության հարթությունը, որը Դուք նշեցիք։ Շարունակվում են քննարկումները «Խաղաղության եվրոպական հիմնադրամի» օգտագործման հնարավորության մասին, որը Եվրամիության գործիքն է երրորդ երկրներում պաշտպանությանն ու անվտանգությանն աջակցության համար: Եվ այսպես, քննարկումներ կան այս գործիքը կոնկրետ Հայաստանի համար օգտագործելու համար, որպեսզի ոչ մահաբեր աջակցություն ցուցաբերվի հայկական բանակին, ինչը միևնույն ժամանակ կօգնի ամրապնդել բանակի կարողությունները՝ առանց ավելի լայն ազդեցություն ունենալու Հայաստանի դաշինքների վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը
Պատժամիջոցների նոր փաթեթ Ռուսաստանի դեմ...
Հայաստանը ԵՄ բյուջեից 3 մլն եվրո աջակցություն կստանա՝ «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» համաձայնագրով
Գործողությունը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 3 մլն եվրո ընդհանուր արժողությամբ...
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
Ամենաշատ