News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մարդիկ անհասկանալի պատճառներով կյանքը բաժանել էին երկու մասի՝ ամսի 5-ից առաջ և հետո, սպասելիքները ուռճացված էին: Դա ուղղակի շատ կարևոր հանդիպում էր, բայց այդ հանդիպումը վերածել ապոկալիպսիսի և ասել, որ դրանից առաջ կյանք չկար, հանդիպումից հետո է լինելու կամ հակառակը, սխալ է: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը՝ խոսելով ապրիլի 5-ին կայացած հանդիպման սպասումների և արդյունքների մասին:

Նա շեշտեց, որ իշխանական որևէ պատգամավորի կողմից  չի լսել նման ուռճացված սպասումներ, իսկ մարդկանց  մեջ գեներացված սպասումները պայմանավորված էին հետագայում՝ սպասված արդյունքներին չհասնելու դեպքում, իշխանությանը մեղադրանքներ ներկայացնելու որոշ ուժերի ցանկությամբ:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այն  270  մլն եվրոն, որ ԵՄ-ն է տալիս և 65 մլն դոլարը, որ ԱՄՆ-ն է տալիս, համեմատելի են Ռուսաստանից ստացած գումարի հետ, Դավիթ Առուշանյանն ասաց, որ համեմատության կարիք չի տեսնում, քանի որ Եվրոպայի տված գումարը Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների հետ կապ չունի:

«Հայկական բանկերը չեն, որ եթե մեկից վարկ ես վերցրել, ուրեմն ծանրաբեռնված ես, և մյուսից չես կարող վերցնել: Մեկը մյուսի հետ կապ չունեցող գործընթացներ են: Բան չունեմ ասելու, տնտեսագետների գործը թիվ հաշվելն է, բայց այդ թվերը համադրելի՞ են արդյոք, մեկը մյուսի հետ կապ ունեցող թվե՞ր են, որ դնում հաշվում են: Թվերը համեմատելի կլինեին, եթե օրինակ Բլինքենն ասեր՝ ԵԱՏՄ-ից դուրս եկեք, որ 270 միլիոնը տանք »,-պարզաբանեց նա:

Խոսելով վերջին շրջանում իշխանության կողմից Ռուսաստանի քննադատության և ԵՄ-ի արձագանքի մասին, Դավիթ Առուշանյանն ասաց, որ իշխանությունը չի քննադատում Ռուսասատնին, այլ ուղղակի փաստերն է արձանագրում, և դա չի անում ԵՄ-ից որևէ գնահատական ստանալու համար:

«Մենք չենք առաջնորդվում այլ երկրների շահերով,  մենք   առաջնորդվում ենք Հայաստանի շահերով: ՀՀ-ի շահերը որ երկրի հետ, որ ոլորտում համընկնում են, մենք այդ ուղղությամբ ենք գնալու:  ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԵՄ. Հայաստանը գնալու է այն կառույցի ուղղությամբ, որի հետ շահերն ավելի շատ են համընկնում:  ԵԱՏՄ-ն և ԵՄ-ը երկուսն էլ տնտեսական կառույցներ են, Արտաքին գործերի նախարարությունը իր աշխատանքները շարունակում է, ես այս պահին չեմ ուզում մեկնաբանել, թե ի՞նչ ուղղությամբ ենք մենք գնում: Մեր ուղղությունը ՀՀ շահերն են: Մենք ո՛չ ռուսամետ ենք, ո՛չ եվրոպամետ, ո՛չ էլ ամերիկամետ, մենք հայամետ ենք, և մեր բոլոր գործողությունները միտված են ՀՀ շահերին»,-հավելեց Դավիթ Առուշանյանը:

Հարցին, թե ինչպե՞ս են շուկաները դիվերսիֆիկացնելու այն ընկերությունները, որոնց արտադրանքն ամբողջովին իրացվում է ռուսական շուկայուն, Դավիթ Առուշանյանը պատասախանեց, որ փորձելու են նոր շուկաներ գտնել:

«Պետությունը հանդիպումներ է կազմակերպում գործարարների հետ, և միշտ էլ ամեն ինչ արել է, որ գործարարները հնարավորինս հեշտ կարողանան նոր շուկա գտնել: Դա ներկա իրավիճակի հետ կապ չունի, դա արվում է ընդհանրապես ավելի ապահով լինելու համար: Եթե գործարանը կախված չէ մի շուկայից, ապա ավելի ապահով է իրեն զգալու, քանի որ հնարավորություն ունի տարբեր շուկաներ արտահանելու: Մենք ԵԱՏՄ անդամ ենք, մենք ոչ թե այլընտրանքային տարբերակներ ենք փնտրում, որ ԵԱՏՄ չարտահանենք, ուղղակի չենք ցանկանում, որ առյուծի բաժինը կախված լինի մի շուկայից, ուզում ենք տարբեր շուկաներում մասնաբաժիններ ունենալ»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը
Պատժամիջոցների նոր փաթեթ Ռուսաստանի դեմ...
Հայաստանը ԵՄ բյուջեից 3 մլն եվրո աջակցություն կստանա՝ «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» համաձայնագրով
Գործողությունը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 3 մլն եվրո ընդհանուր արժողությամբ...
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ