News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Կարմիր ծովում նավերի պաշտպանության Եվրամիության առաքելության (Aspides), որն սկսվել է փետրվարի 19-ին, մասնակիցները ուղեկցել են 68 նավերի եւ հետ մղել 11 գրոհ։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։

«Երկու ամսից էլ քիչ ժամանակահատվածում ուղեկցվել է 68 նավ, հետ մղվել 11 գրոհ»,- ասել է նա։

Բորելի խոսքով՝ ԵՄ-ն ստիպված էր միջամտել Կարմիր ծովի իրավիճակին, քանի որ հութիները խանգարում էին ազատ նավարկությանը։ Նա ընդգծել է, որ առեւտուրը հայտնվել է սպառնալիքի տակ, նավաբեռների գները բարձրացել են։ «Օրինակ, Չինաստանից Եվրոպա բեռնարկղի [տեղափոխման] գինը կրկնապատկվել է»,- նշել է նա՝ ընդգծելով, որ «հասկանալի էր, որ անհրաժեշտ է միջամտել իրավիճակին»։

Բորելը նաեւ հայտնել է, որ ԵՄ առաքելությունը զուտ պաշտպանական է եւ ոչ մի գործողություն հութիների դեմ չի իրականացնում։

Գազայի հատվածում իրավիճակի սրումից հետո Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը նախազգուշացրեց, որ կգնդակոծի Իսրայելի տարածքը եւ թույլ չի տա նրա հետ կապված նավերին անցնել Կարմիր ծովով եւ Բաբ-էլ-Մանդեբի նեղուցով, մինչեւ գործողությունը պաղեստինյան անկլավում չավարտվի։ Անցած տարվա նոյեմբերից հութիները գրոհել են տասնյակ քաղաքացիական նավեր Կարմիր ծովում եւ Ադենի ծոցում։ Մարտի 14-ին շարժման առաջնորդ Աբդել Մալեք ալ-Հուսին հայտնել է, որ իր կողմնակիցները մտադիր են գրոհել Իսրայելի հետ կապված նավերը, որոնք կանցնեն Հնդկական օվկիանոսով դեպի Բարեհուսո հրվանդան։

Ի պատասխամ «Անսար Ալլահի» գործողությունների՝ ամերիկյան իշխանությունները հայտարարեցին միջազգային կոալիցիայի ստեղծման եւ Prosperity Guardian գործողությունն սկսելու մասին՝ Կարմիր ծովում նավարկության ազատության ապահովման համար։ Հետագայում Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ զինված ուժերը սկսեցին մշտապես հարվածներ հասցնել խռովարարների ռազմական օբյեկտներին Եմենի տարբեր նահանգներում։ Փետրվարի 19-ին Եվրամիությունը սեփական ռազմածովային գործողությունն սկսեց Կարմիր ծովում՝ Aspides անվանմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը
Պատժամիջոցների նոր փաթեթ Ռուսաստանի դեմ...
Հայաստանը ԵՄ բյուջեից 3 մլն եվրո աջակցություն կստանա՝ «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» համաձայնագրով
Գործողությունը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 3 մլն եվրո ընդհանուր արժողությամբ...
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ