News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն միտումնավոր է խափանել Գազայի հատվածում հակամարտության դադարեցման միջազգային ջանքերը ՄԱԿ հովանու ներքո՝ իրականացնելու համար իր աշխարհաքաղաքական շահերը Մերձավոր Արեւելքում։ Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին։

«Միացյալ Նահանգները, ապակառուցողական դեր խաղալով, սպառել է քաղաքական-դիվանագիտական մեխանիզմների ողջ զինանոցը՝ կանխելու համար խաղաղության հաստատումը (Գազայի հատվածում) եւ միտումնավոր խափանել է բազմակողմանի ջանքերը ՄԱԿ հովանու ներքո՝ հանուն իր շահադիտական աշխարհաքաղաքական նպատակների մերձավորարեւելյան տարածաշրջանում»,- նրա ելույթի տեքստը մեջբերել է IRNA գործակալությունը։

Իրանցի դիվանագետը ավելացրել է, որ մարտի 25-ին ՄԱԿ ԱԽ բանաձեւի ընդունումից հետո, որով պահանջվում էր անհապաղ դադարեցնել կրակը պաղեստինյան անկլավում Ռամադան սրբազան ամսվա ընթացքում, «ամերիկյան պաշտոնատար անձինք, այդ բանաձեւը պարտադիր չհամարելով, գործադրել են բոլոր ջանքերը, որպեսզի պաշտպանեն Իսրայելի հանցագործությունները»։ Նա նշել է, որ համաշխարհային հանրությունը «պետք է գործնական միջոցներ ձեռնարկի, որպեսզի իսրայելական ռազմական մեքենան անպատիժ չմնա եւ չշարունակի հարձակումները Պաղեստինի խաղաղ բնակիչների դեմ»։

Մարտի 25-ին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը ընդունեց խորհրդի ոչ մշտական տասնյակ անդամների պատրաստած բանաձեւը Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցման պահանջով Ռամադան ամսվա ընթացքում։ Բանաձեւին կողմ են քվեարկել ԱԽ բոլոր 14 երկրները, ներառյալ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան։ Ձեռնպահ է մնացել միայն ԱՄՆ-ն։ Ինչպես հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, այդ բանաձեւը պարտադիր բնույթ չի կրում։ ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը, սակայն, հույս է հայտնել, որ բանաձեւը կկատարվի, եւ ասել է, որ Վաշինգտոնը հարցը քննարկում է գործընկերների հետ եւ աշխատում է, որպեսզի փաստաթղթի դրույթները կատարվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հըզբոլլահ»-ը հայտարարել է իսրայելական հարվածի հետևանքով իր հրամանատարներից մեկի մահվան մասին
«Հըզբոլլահ»-ի նշված անդամը ղեկավարել է խմբավորման ցամաքային զորքերը Ջուայա շրջանում...
Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հազիվ թե մինչեւ տարեվերջ կարգավորեն հակամարտությունը. Politico
Բայդենի վարչակազմը կասկածում է, որ Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը կկարգավորեն հակամարտությունը մինչեւ տարեվերջ...
Իսրայելական բանակը ոչնչացրել է Ռաֆահի ենթակառուցվածքի ավելի քան 70%-ը. Լրատվամիջոց
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Ռաֆահ քաղաքի ավելի քան 70%-ը և նրա ենթակառուցվածքները ավերվել են ուժեղ...
Իսրայելը կարող է «Հեզբոլլահ»-ի հետ լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվել. NYT
Իսրայելը լիբանանյան կուսակցության հետ «ռիսկային խաղ է խաղում»...
Բայդենի վարչակազմը հիասթափված է Գազայում լողացող նավամատույցի նախագծից. NYT
Նավամատույցի շահագործման նույնիսկ համեստ նպատակները, հավանաբար, չեն իրականացվի...
Իրանի արտգործնախարարի ԺՊ-ն ադրբեջանցի գործընկերոջն ասել է Գազայում պատերազմի դադարեցման անհրաժեշտության մասին
Իր ուղերձում Բաղերին հույս է հայտնել, որ իսլամական ումման ականատես կլինի Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և ցեղասպանության ավարտին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ