News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Միջազգային հանրության, կամ դե յուրե դաշնակիցների նկատմամբ չափազանցված հույսերը մեզ շարունկաբար բերում են աղետալի հետեւանքների: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանը որդեգրել է դիվեսիֆիկացիայի քաղաքականություն:

«ԼՂ-ի որոշ շրջանակներում, ցավոք, այդպես էլ չհասունացավ այս եւ այն գիտակցումը, որ իրենք՝ ԼՂ ընտրված ներկայացուցիչները պետք է գնան լուծումների, հակառակ դեպքում ոչ ոք չի կարող օգնել:

Միջազգային դերակատարները կարող են անել գործի 10, 20, լավ 30 տոկոսը, մնացած 70 տոկոսը այնս ուբյեկտի անելիքն է, որին վերաբերում է  խնդիրը, եթե իհարկե, այդ սուբյետկը ցանկանում է սուբյեկտ լինել:

Այն, ինչ տեղի ունեցավ ԼՂ-ում, իրականում ԼՂ-ի մասին չէր, այլ հերթական դավադրությունը Հայաստանի պետականությունը ծնկի բերելու համար: Դա 2020-ի նոյեմբերին, 2021-ի փետրվարին, 2021-ի մայիսին, 2022-ի սեպտեմբերին անկատար մնացած ծրագրի ի կատար ածման փորձ էր, որի նպատակները շատ կոնկրետ էին՝ Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, Երեւանում ստեղծել ներքաղաքական քաոս, տապալել լեգիտիմ կառավարությունը եւ հաստատել մարիոնետային կառավարություն, ըստ էության, Հայաստանի լուծարային հանձնաժողով: Բայց այս անգամ էլ դա չստացվեց, ու չստացվեց մի քանի պատճառով:

Պատճառներից առաջինը ՀՀ ժողովրդի պետական մտածողությունն էր, երբ մարդիկ վստահեցին կառավարության գնահատականներին:

Հայաստանի պետականության դեմ ուղղված անկատար սցենարի հերթական  չիրագործման պատճառ է նաև այն, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները չներքաշվեցին օտար օրակարգերի իրագործման մեջ: Վերջին տարիներին նրանց այս նպատակի համար էին պատրաստում՝ նույնիսկ միչև վերջին վայրկյանը հիբրիդային և ուղիղ միջոցներով ատելություն փորձելով սերմանել Հայաստանի կառավարության և պետականության նկատմամբ:

Բայց հարգանքի և գնահատանքի տուրք է պետք մատուցել ԼՂ բռնի տեղահանվածներին, որ նույնիսկ ողբերգության գագաթնակետին դրսևորեցին բացառիկ պետական մտածողություն:

Նույնը, ցավոք, չենք կարող ասել Լեռնային Ղարաբաղի նախկին վերնախավի որոշ ներկայացուցիչների մասին, ովքեր կարծես չեն ուզում հրաժարվել Հայաստանում  թշնամական հարվածների փարոսիկի դերից։

Բայց այս թեմայով նոր ասելիք չունեմ, ասել եմ ու կրկին ասում  եմ՝ Հայաստանում չի կարող լինել երկրորդ կառավարության, Հայաստանում կա մեկ կառավարության և այդ կառավարությունը  նստած է այս այս դահլիճում, Հայաստանում կա մեկ Ազգային ժողով և այդ Ազգային ժողովը նստած է  այս դահլիճում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, հակապետական սցենարների ձախողմանը նպաստած մյուս պատճառը այն բացառիկ գործունակությունն էր, որ ՀՀ կառավարությունը ցուցաբերեց ԼՂ-ին բռնի տեղահանվածներին ընդունելու, նրանց կարճաժամկետ կարիքները հասցեագրելու հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվս 500 արցախցիներ կարող են օգտվել կարճ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագրից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց ԼՂ-ից բռնի...
Տեղահանված, իրենց բնակության վայրը կորցրած անձինք մշտապես պետք է լինեն պետության հոգածության ներքո. Վահե Ղազարյան
Ուշադրության կենտրոնում են նաև 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները. այժմ Միգրացիայի և քաղաքացիության…
ԵՄ-ն 15 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ փախստականների խնդիրները լուծելու համար
15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում...
Բեմականացված ընտրություններն ու ահաբեկման ռեժիմը Ադրբեջանը վերածել են բռնատիրության. Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Freedom House կազմակերպության անաչառ արձանագրումները, որոնք միջազգային...
Զախարովան Ռուբեն Վարդանյանի մասին հարցը վերաուղղել է Երևանին և Բաքվին. նա ՌԴ քաղաքացի չէ
Նա ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնությունը միշտ աջակցել է եռակողմ համաձայնագրերի իրականացմանը, որոնց առանցքային տարրը բոլոր կալանավորված անձանց ազատ արձակումն է...
Հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը.  «Մենք կանք»  նախաձեռնություն
 Հակառակ այն բանի, որ  Հայաստանի ժողովրդի մեծ մասը Հայրենիք կորցրած արցախցիների հետ կատարված...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ