News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արցախի թեման դուք ամբողջությամբ փակում եք,  ո՞րն է  Արցախի նկատմամբ Ձեր ռազմավարությունը և ինչո՞ւ է  Արցախի ընտրված կառավարության ներկայությունը, որը պետք է շարունակի Արցախի ճակատագրի համար պայքարը, Ձեզ համար վտանգ ներկայացնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում ՀՀ վարչապետի հետ հարցուպատասխանի ժամանակ հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Վարչապետը արձագանքեց, որ իրենք  հետևողականորեն աշխատել են խնդիրը լուծելու ուղղությամբ և այդ աշխատանքների արդյունքում է, որ բացել են ԼՂ-ի հարցի շուրջ բանակցային գործընթացի շերտեր, որոնք խորը մութ և հեռու անկյուններում թաքցված են եղել,  եթե թաքնված էլ չեն եղել, ապա հասանելի էլ չեն եղել։

«ԵԱՀԿ Լիսաբոնի Գագաթաժողովի մասին եմ խոսում, այլ փաստաթղթերի մասին եմ խոսում, այն ինչ ես ասում եմ, խոսում եմ հենվելով այդ փաստաթղթեր վրա։

Ինչ վերաբերում է ԼՂ ներկայացուցիչներին, կամ ինչպես ասացի՝ նախկին վերնախավի ներկայացուցիչներին, հենց խնդիրն այն է, որ իրենք հրաժարվել են անել դա, ես հենց դա էի ասում։

Մենք նաև տվյալներ ու ապացույցներ ունենք, որ ԼՂ-ի ներկայացուցիչների մի խումբ, մի շրջանակ, այնուամենայնիվ ԼՂ-ում բազմաթիվ քննարկումների ընթացքում ներկայացրել է՝ եթե շարունակենք գնալ այս ճանապարհով լինելու է  սա,  սա և ձեր ասած շրջանակը չի արձագանքել, թե որն էր իրենց պլանը։

Այսօր մենք նյութեր ունենք, որտեղ երեւում է, թե որն էր իրենց պլանը, ասում են՝ լավ այստեղ չի լինում կգնանք Հայաստանում իշխանություն կվերցնենք, ի՞նչ է եղել որ։ Սրա մասին է խոսքը և պարո՛ն Օհանյան, Դուք էլ գիտեք դա, Ձեր քաղաքական թիմը չէր թաքցնում ոգևորությունը ԼՂ-ում տեղի ունեցող այդ փոփոխությունների, հրաժարականների և այլնի առիթով։

Հրաժարական տվողները գոնե ասում էին, թե ինչ  է լինելու հաջորդիվ և պետք է արձագանքել այդ իրավիճակին: Եվ չի եղել արձագանք և այդտեղ ավարտվել է ամեն ինչ»,- հայտարարեց Փաշինյանը։

Ինչին ի պատասխան Օհանյանն ասաց, թե Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչ պայմաններում են հրաժարական տվել. «Դուք այստեղ կրավորական կեցվածք էիք ընդունել, երբ բազմակի, տասնյակ անգամ ավել զորքով Ադրբեջանը հարձակվել էր դիրքերի վրա և նաև ներխուժել, մասնատել Արցախը, Դուք այն ժամանակ ասում էիք՝ Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական ազդեցություն չկա: Դոեւք գիտեք՝ ինչ պայմաններում է Արցախի ղեկավարությունը ընդունել այդ որոշումը, որը Հայաստան վերադառնալուց հետո իրենք բեկանել են: Մենք գտնում են, որ միայն հիմար մարդը կարող է ուրախանալ այն վիճակից ինչ այսօր Արցախն ունի,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվս 500 արցախցիներ կարող են օգտվել կարճ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագրից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց ԼՂ-ից բռնի...
Տեղահանված, իրենց բնակության վայրը կորցրած անձինք մշտապես պետք է լինեն պետության հոգածության ներքո. Վահե Ղազարյան
Ուշադրության կենտրոնում են նաև 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները. այժմ Միգրացիայի և քաղաքացիության…
ԵՄ-ն 15 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ փախստականների խնդիրները լուծելու համար
15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում...
Բեմականացված ընտրություններն ու ահաբեկման ռեժիմը Ադրբեջանը վերածել են բռնատիրության. Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Freedom House կազմակերպության անաչառ արձանագրումները, որոնք միջազգային...
Զախարովան Ռուբեն Վարդանյանի մասին հարցը վերաուղղել է Երևանին և Բաքվին. նա ՌԴ քաղաքացի չէ
Նա ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնությունը միշտ աջակցել է եռակողմ համաձայնագրերի իրականացմանը, որոնց առանցքային տարրը բոլոր կալանավորված անձանց ազատ արձակումն է...
Հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը.  «Մենք կանք»  նախաձեռնություն
 Հակառակ այն բանի, որ  Հայաստանի ժողովրդի մեծ մասը Հայրենիք կորցրած արցախցիների հետ կատարված...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ