News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Երբ խոսում եք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, ես էլի ձեզ կոչ եմ անում՝ գնացե՛ք, վերցրե՛ք, նայե՛ք ԵԱՀԿ-ի 1996 թվականի դեկտեմբերի լիսաբոնյան գագաթնաժողովը, որտեղ ասվում է, որ ԼՂ-ի ինքնորոշման իրավունքը պետք է պաշտպանվի, և ԼՂ-ն պետք է ստանա ինքնավար կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը ընդունում էր, որ ԼՂ հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի հիման վրա:

«Այս ֆորմուլան է, որ մեր քաղաքական վերնախավը երկար ժամանակ թաքցրել է Հայաստանի ժողովրդից: Այն ժամանակ ինտերնետ չի եղել, որ որոշումից կես ժամ հետո բոլորն իմանային: Ինչո՞ւ եք ժխտում այս իրողությունը»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նաեւ հիշեցրեց, թե ինչ պայմաններում է ընդունվել Արցախի իշխանությունների կողմից ԼՂՀ-ն լուծարելու որոշումը. «Եղել է հնարավորություն՝ եվրոպական հարթակներում մեկնարկել խոսակցություն Ադրբեջանի հետ: Ինչո՞ւ չի գնացել ԼՂ-ն: Գիտե՞ք՝ ինչու չի գնացել, որովհետև արգելել են ԼՂ-ին, արգելել են, և դա ես չեմ եղել, ես չէի կարող, ուզենայի էլ, չէի կարող: Ար-գե-լել են…

Ես համաձայն եմ ձեր այն դիտարկման հետ, որ ասացիք (կներեք, եթե շատ ճշգրիտ չմեջբերեմ)՝ միայն հիմար մարդը կարող է ուրախանալ: Իհարկե, միայն հիմար մարդը կարող է ուրախանալ առնվազն հայաստանյան հատվածում: Այո՛, որոշ հիմար մարդիկ իրենց ձեռքերը լվացել են, և ես դա եմ ասում»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվս 500 արցախցիներ կարող են օգտվել կարճ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագրից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց ԼՂ-ից բռնի...
Տեղահանված, իրենց բնակության վայրը կորցրած անձինք մշտապես պետք է լինեն պետության հոգածության ներքո. Վահե Ղազարյան
Ուշադրության կենտրոնում են նաև 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները. այժմ Միգրացիայի և քաղաքացիության…
ԵՄ-ն 15 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ փախստականների խնդիրները լուծելու համար
15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում...
Բեմականացված ընտրություններն ու ահաբեկման ռեժիմը Ադրբեջանը վերածել են բռնատիրության. Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Freedom House կազմակերպության անաչառ արձանագրումները, որոնք միջազգային...
Զախարովան Ռուբեն Վարդանյանի մասին հարցը վերաուղղել է Երևանին և Բաքվին. նա ՌԴ քաղաքացի չէ
Նա ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնությունը միշտ աջակցել է եռակողմ համաձայնագրերի իրականացմանը, որոնց առանցքային տարրը բոլոր կալանավորված անձանց ազատ արձակումն է...
Հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը.  «Մենք կանք»  նախաձեռնություն
 Հակառակ այն բանի, որ  Հայաստանի ժողովրդի մեծ մասը Հայրենիք կորցրած արցախցիների հետ կատարված...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ