News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Ծրագրում գրել եք մի բան և ներկայացնում եք այստեղ ճիշտ հակառակը. Խոսում էիք Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության ու անվտանգության ապահովման մասին, բայց այլ արդյունքների ու հետևանքների մասին եք խոսում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Որպես ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրի լուծումը ո՞րն է՝ հրաժարական, հեռացում, ընտրություններ և նոր կառավարություն, որովհետև եթե ծրագիրը փոխվել է, ամրագրված մոտեցումները չկան, ապա չի կարող այդպիսի կառավարությունը լինել լեգիտիմ: Ձեր իշխանություն պահելու ձգտումը թույլ չի տալիս, որպեսզի այս քայլին գնաք և ի վերջո տարածքների վերաբերյալ պահանջվո՞ւմ է հանրաքվեով լուծում, թե՞ ոչ», - նշեց նա։

Պատասխանելով հարցին՝ Փաշինյանն ասաց․ «Ճիշտ եք ասում, մեր ծրագրում գրված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորշման իրավունք, ես եկել ասել եմ՝ ժողովուրդ, Լեռնային Ղարաբաղի ինքնորաշման իրավունքը, եկեք առնչվենք, այն չէ, ինչը, որ մենք նկատի ենք ունեցել, որովհետև ինքնորշում բառը, ցավոք, այն քիչ բաներից է, որը հայերը չեն ստեղծել, և նրանք ովքեր ստեղծել են «ինքնորոշում» բառը և եզրույթը, ասում են՝ այո ԼՂ-ն ունի ինքնորոշման իրավունք, ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է պաշտպանվի, և ԼՂ-ն Ադրբեջանի կազմում պետք է ունենա ինքնավար կարգավիճակ: 1996-98թթ պրոցեսներով Հայաստանում իշխանությունը զավթելու և պահելու համար ներկայացվել է այլ լույսի ներքո և տրվել որոշ տեղերից ստացված հավաստիացումներ, որ ամենը կլուծենք»։

Անդրադառնալով հրաժարականին՝ Փաշինյանն ասաց, որ 2 անգամ արդեն հրաժարական է տվել: Նրա խոսքով՝ ԼՂ-ի ինքնորոշման իրավունքն այն չէ, ինչ իրենք նկատի են ունեցել, որովհետև «ինքնորոշում» բառը, ցավոք, հայերը չեն ստեղծել:

«Երբ ես ասել եմ, որ նշաձողը պետք է իջեցնենք, ես նախընտրական ծրագրի հետևից եմ գնացել: Գիտե՞ք՝ ինչու է ԼՂ-ն հայաթափվել, հենց այդ ճշմարտությամբ, որ ԼՂ-ն պետք է ունենար ինքնավար կարգավիճակ Ադրբեջանի կազմում և կառավարվեր երկու սուբյեկտի կողմից՝ ԼՂ-ի հայերի և ադրբեջանցիների: Սա է եղել բանակցությունների այն անշրջելի կետը, որը ես 2018թ-ին ստացել եմ ժառանգություն»,- նշեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվս 500 արցախցիներ կարող են օգտվել կարճ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագրից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց ԼՂ-ից բռնի...
Տեղահանված, իրենց բնակության վայրը կորցրած անձինք մշտապես պետք է լինեն պետության հոգածության ներքո. Վահե Ղազարյան
Ուշադրության կենտրոնում են նաև 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները. այժմ Միգրացիայի և քաղաքացիության…
ԵՄ-ն 15 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ փախստականների խնդիրները լուծելու համար
15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում...
Բեմականացված ընտրություններն ու ահաբեկման ռեժիմը Ադրբեջանը վերածել են բռնատիրության. Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Freedom House կազմակերպության անաչառ արձանագրումները, որոնք միջազգային...
Զախարովան Ռուբեն Վարդանյանի մասին հարցը վերաուղղել է Երևանին և Բաքվին. նա ՌԴ քաղաքացի չէ
Նա ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնությունը միշտ աջակցել է եռակողմ համաձայնագրերի իրականացմանը, որոնց առանցքային տարրը բոլոր կալանավորված անձանց ազատ արձակումն է...
Հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը.  «Մենք կանք»  նախաձեռնություն
 Հակառակ այն բանի, որ  Հայաստանի ժողովրդի մեծ մասը Հայրենիք կորցրած արցախցիների հետ կատարված...
Ամենաշատ