News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Այո, բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում կա մեկ իշխանություն, բայց դա չի նշանակում, որ մենք չկանք, որ մենք գործունեություն չենք ծավալում կամ իրավունք չունենք ծավալելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընդմիջման ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այսօր հնչեցրած հայտարարություններին։

Նա ընդգծեց՝ արցախցիներն ունեն գերնպատակ, դա իրենց տուն, պապենական հայրենիք վերադառնալն է. «Բազմիցս խոսել ենք, հայտարարել այդ մասին, որ որևէ մեկը մեզ չի կարող խանգարել գործունեություն իրականացնել, առավել ևս ով կփորձի, կդառնա մեր հակառակորդը։ Եթե մենք պայքարում ենք մեր տուն գնալու համար, չի նշանակում, որ ուզում ենք այստեղ գալ իշխանության կամ կիսել այստեղ իշխանությունը։ Ցավով պետք է նշեմ, եթե մենք ունենայինք հայամետ, ազգային իշխանություն, պետք է այդ բեռն իր ուսերին վերցներ, փորձեր բանակցություններով հարցը կարգավորել»,-ասաց Հակոբյանը։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարություններին, թե «ունեն ապացուցներ, որ ԼՂ ներկայացուցիչների մի շրջանակ, մի խումբ, ասում էին՝ հա, լավ, այստեղ չի լինում, կգնանք ՀՀ-ում իշխանություն կվերցնենք, ի՞նչ ա եղել», Մ. Հակոբյանն ասաց.

«Կարող եմ ասել, որ դեղին մամուլի արքայից չդարձավ երկրի գլուխ, չկարողացավ հայանպաստ ու ազգային որոշումներ կայացնել։ Թե ինչ նյութեր ունի, չգիտեմ, իրեն բնորոշ է, երևի կգտնի։ Որևէ մեկս այստեղ չենք հայտնվել մեր ցանկությամբ կամ Նիկոլ Փաշինյանից իշխանություն վերցնենք։ Այստեղ ենք, քանի որ այս իշխանությունների կողմից վարվել է մի քաղաքականություն, որի արդյունքում հերիք չի հանձնվել է Արցախի Հանրապետությունը, նաև մենք զենքի սպառնալիքի վտանգի ներքո բռնի տեղահանվել ենք մեր տներից ու հայտնվել մեր հայրենիքի մյուս հատվածում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվս 500 արցախցիներ կարող են օգտվել կարճ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագրից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց ԼՂ-ից բռնի...
Տեղահանված, իրենց բնակության վայրը կորցրած անձինք մշտապես պետք է լինեն պետության հոգածության ներքո. Վահե Ղազարյան
Ուշադրության կենտրոնում են նաև 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները. այժմ Միգրացիայի և քաղաքացիության…
ԵՄ-ն 15 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ փախստականների խնդիրները լուծելու համար
15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում...
Բեմականացված ընտրություններն ու ահաբեկման ռեժիմը Ադրբեջանը վերածել են բռնատիրության. Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Freedom House կազմակերպության անաչառ արձանագրումները, որոնք միջազգային...
Զախարովան Ռուբեն Վարդանյանի մասին հարցը վերաուղղել է Երևանին և Բաքվին. նա ՌԴ քաղաքացի չէ
Նա ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնությունը միշտ աջակցել է եռակողմ համաձայնագրերի իրականացմանը, որոնց առանցքային տարրը բոլոր կալանավորված անձանց ազատ արձակումն է...
Հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը.  «Մենք կանք»  նախաձեռնություն
 Հակառակ այն բանի, որ  Հայաստանի ժողովրդի մեծ մասը Հայրենիք կորցրած արցախցիների հետ կատարված...
Ամենաշատ