News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վերցրել ենք Կադաստրի կոմիտեում կատարված գործարքների վերաբերյալ հասանելի տեղեկատվությունը և եղել է միայն 5 բնակավայր, որտեղ գրանցված գործարքների արժեքը առուվաճառքի մասով 1 ք/մ-ի դիմաց գերազանցել է 200 հազար դրամը: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում հայտնեց փոխվարչապետ Տիգրանհ Խաչատրյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանի հարցին, թե ինչ սկզբունքով են որոշել, որ բռնի տեղահանվածներին հատկացվելու է 3-5 մլն դրամ բնակարան գնելու համար։

Խաչատրյանն ասաց, որ 200 հազար դրամը գերազանցող բնակարանները եղել են Աշտարակում, Երևանում, Էջմիածնում,  Դիլիջանում և Ծաղկաձորում։

Խաչատրյանը հայտնեց, որ բռնի տեղահանվածների ավելի քիչ թվով անդամներ ունեցող ընտանիքների համար, որոնք չեն կարողանա 6  կամ 9 մլն դրամով բնակարան գնել, նախատեսում են սոցիալական բնակարաններ, ինչի ուղղությամբ աշխատում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Վերցրել ենք բոլոր շենքերը, որոնք կարող են վերակառուցվել և հարմարեցվել այդ նպատակին, մենք նման ընտանիքներին կտանք բնակվելու իրավունք՝ առանց սեփականության իրավունքի»,-ասաց Տիգրան Խաչատրյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվս 500 արցախցիներ կարող են օգտվել կարճ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագրից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց ԼՂ-ից բռնի...
Տեղահանված, իրենց բնակության վայրը կորցրած անձինք մշտապես պետք է լինեն պետության հոգածության ներքո. Վահե Ղազարյան
Ուշադրության կենտրոնում են նաև 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները. այժմ Միգրացիայի և քաղաքացիության…
ԵՄ-ն 15 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ փախստականների խնդիրները լուծելու համար
15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում...
Բեմականացված ընտրություններն ու ահաբեկման ռեժիմը Ադրբեջանը վերածել են բռնատիրության. Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Freedom House կազմակերպության անաչառ արձանագրումները, որոնք միջազգային...
Զախարովան Ռուբեն Վարդանյանի մասին հարցը վերաուղղել է Երևանին և Բաքվին. նա ՌԴ քաղաքացի չէ
Նա ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնությունը միշտ աջակցել է եռակողմ համաձայնագրերի իրականացմանը, որոնց առանցքային տարրը բոլոր կալանավորված անձանց ազատ արձակումն է...
Հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը.  «Մենք կանք»  նախաձեռնություն
 Հակառակ այն բանի, որ  Հայաստանի ժողովրդի մեծ մասը Հայրենիք կորցրած արցախցիների հետ կատարված...
Ամենաշատ