News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը (ԵՀ) անհրաժեշտ է համարում, որպեսզի վրացական իշխանությունները հետ կանչեն օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, որը քննարկվում է երկրի խորհրդարանի կողմից, քանի որ այս նախաձեռնությունը հակասում է ԵՄ-ին միանալու՝ Թբիլիսիի ստանձնած պարտավորություններին։ Այս մասին հայտնում է Politico թերթի եվրոպական հրատարակությունը՝ հղում անելով ԵՀ-ի անանուն ներկայացուցչին։

«Իշխող կուսակցության՝ [օտարերկրյա գործակալների] օրինագիծը վերստին ներմուծելու մասին հայտարարությունը մտահոգիչ է, և մենք կոչ ենք անում Վրաստանին հետ կանչել այն՝ համաձայն կառավարության և իշխող կուսակցության հանրային պարտավորությունների», - ասաց նա։

Հրատարակության զրուցակցի խոսքով՝ Եվրոպական խորհուրդը Վրաստանին շնորհել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ՝ «կատարված մի շարք քայլերի համաձայն»։ «Դրանց թվում են խոսքի և հավաքների ազատության ապահովումը, ինչպես նաև խորհրդակցությունների անցկացումն ու քաղաքացիական հասարակության հետ փոխգործակցության հաստատումը, ինչը թույլ կտա նրան ակտիվորեն մասնակցել օրենսդրական և քաղաքական գործընթացներին և թույլ կտա ազատ գործել»,- հավելել է ԵՀ ներկայացուցիչը։

Եվրահանձնաժողովն այժմ պետք է գնահատի օրինագծի հնարավոր ընդունման և աշնանը «Վրաստանի գործերի վիճակի մասին զեկույցի» հետևանքները, և թե ինչպես այս իրավիճակը կազդի ԵՄ-ին երկրի ինտեգրման վրա, գրում է Politico-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը
Պատժամիջոցների նոր փաթեթ Ռուսաստանի դեմ...
Հայաստանը ԵՄ բյուջեից 3 մլն եվրո աջակցություն կստանա՝ «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» համաձայնագրով
Գործողությունը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 3 մլն եվրո ընդհանուր արժողությամբ...
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ