News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Քաթարի ԱԳՆ խոսնակ Մաջեդ ալ-Անսարին իսրայելական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ է արել «ավելի շատ նվիրվածություն և լրջություն» ցուցաբերել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններում։

Քաթարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջեդ ալ-Անսարիի հետ հարցազրույցը շաբաթ երեկոյան հրապարակել է Haaretz թերթը և Իսրայելի հանրային հեռուստատեսության KAN հեռուստաալիքը:

Ալ-Անսարին հիասթափություն է հայտնել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի գործողություններից՝ հայտարարելով, որ կողմերից յուրաքանչյուրը որոշումներ է կայացրել՝ ելնելով իր քաղաքական շահերից, այլ ոչ թե խաղաղ բնակչության բարեկեցությունից։

Նա, սակայն, մանրամասներ չի հայտնել բանակցությունների ընթացքի մասին՝ նշելով միայն, որ դրանք «գործնականում դադարեցվել են», և «երկու կողմերն էլ ամրապնդվել են իրենց դիրքորոշումներում»։

Քաթարը, որտեղ Դոհայում գտնվում է ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանը, կարևոր միջնորդ էր և Միացյալ Նահանգների ու Եգիպտոսի հետ մեծ դեր է խաղացել նոյեմբերին մարտերի կարճատև դադարեցման շուրջ բանակցություններում, որոնք հանգեցրին տասնյակ պատանդների ազատ արձակմանը: Սակայն,  հիասթափվելով, Քաթարն այս ամիս հայտարարեց, որ վերագնահատում է միջնորդի իր դերը:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ